Մայրենի. Տնային առաջադրանք. 11.11.2022.

  1. Դուրս գրիր հոմանիշ բառերը։

Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:

Եսասիրական -մեծամիտ, ինքնասիրահարված, տգեղ — խելաթյուր, պահվածք — վարվելակերպ, հիվանդ — փոքր, թույլ, եզակի — արժեքավոր, ուժ- քաջություն, ուշադրություն-հարգանք:

2.<<Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն պատմությունից >> դուրս գրիր քո ամենասիրած հատվածը և հիմանավորիր։

 Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:

    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:

    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:

Ինձ ամենաշատը դուր եկավ այս հատվածը, քանի որ այն շատ խորիմաստ է, և խորհուրդներով լի: Այս հատվածը կարող է անգամ օգնել մարդկանց, ովքեր փորձում են արտահայտել իրենց սերը, սակայն դժվարանում են:

Ի՞նչ ես հասկանում այս տողերը կարդալիս,մեկնաբանիր ինքնդ։

 <<Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է>>:

Տվյալ տողերում նկարագրվում են սիրո տեսակները: Եսասիրական, անազնիվ և ժլատ սերը մասամբ օգտագործում են արդարանալու և ուրիշների մոտ բարձր երևալու նպատակով: Այո, դա սեր չէ, դա ինքնասիրահարություն է: Սակայն լինում են դեպքեր, երբ ստիպված պետք է լինում օգտագործել սա՝ պաշտպանվելու կամ պաշտպանելու համար:

Պետք եղած դեպքում լրացրու բաց թողնված տառերը:

Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արհեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարգարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդhատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաղորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։

ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր, զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շինպանզե, անբարտավան, ամբիոն, ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր, բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել, թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն, սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։  բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ, խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։ գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Оставить комментарий