1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:
Ածականներ ՝ խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր
Գոյականներ ՝ գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի:
2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:
Իշխել — իշխան, ճեղքել — ճեղք, գործել — գործ, շքեղ — շքեղություն, ուսուցանել — ուսուցիչ, դեղին — դեղնություն, բժշկել — բժիշկ, հյուսել — հյուս
3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։
Գլուխ — գլուխներ, թվական — թվականներ, երկիր — երկրներ, սենյակ — սենյակներ, հարևան — հարևաններ, ծառ — ծառեր, տեր — տերեր, ժապավեն — ժապավեններ, մարդ — մարդիկ, կին — կանայք:
4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:
Հասարակ գոյականներ — ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ:
Հատուկ գոյականներ — Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան:
5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :
Բարեկամ — բարի (արմատ) + կամեցող (արմատ) = բարդ բառ:
Գրավոր — գիր (արմատ) + ավոր (ածանց) = ածանցավոր բառ:
Ծով — բաղադրիչների չի բաժանվում = պարզ բառ:
Լուսամուտ — լույս(արմատ) + ա հոդակապ + մուտ (արմատ) = բարդ բառ:
Անպետք — ան(նախածանց) + պետք(արմատ) — նախածանցավոր բառ:
Հողոտ — հող (արմատ) + ոտ (վերջածանց) — վերջածանցավոր բառ:
Գնորդ — գնել (արմատ) + որդ (ածանց) = ածանցավոր բառ:
Ամառ — չի բաժանվում բաղադրիչների — պարզ բառ:
6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:
Կաթնային, խորհրդավոր, գետակ, հեռավորություն, քարքարոտ, ամպոտ:
7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։
Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։
Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն է — Իմ տատիկը բարի է:
Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ էր լինում — Արևը դանդաղ մայր էր մտնում:
Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել- Մեքենայի անիվը ասեղով ծակվել է:
Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ — Քույրիկը չարեց դասերը, որովհետև խնջույքի էր: