
- Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
- Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը: Բոլոր կենդանի օրգանիզմները գտնվում են մշտական փոխազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կենդանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում:
- Ի՞նչ է էկոլոգիան: Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան
- Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջավայրի պայմանների ազդեցության օրինակներ: