Ողջույն, սիրելի ընկերներ: Ահա ավարտվեցին տոները, և սկսվեց հունվարյան ճամբարը: Այս տարի նույնպես որոշել եմ ամփոփել առաջին ճամբարը:
Ամեն օր, ակտիվ մասնակցում ենք ընդհանուր պարապմունքների:
Այս շաբաթ ուսումնասիրել ենք հացի և լավաշի թեման: Կարդացել և հավաքել ենք տեղեկություններ, պատրաստել ենք լրագրողական հարցեր հացի մասին, որպեսզի մարդկանցից հարցազրույց վերցնենք: Հետո որոշեցինք բեմադրել: Գրեցինք սցենարներ, և հիմա իմ սցենարի հիման վրա բեմադրում ենք մե՜ծ, հետաքրիր, ավանդական ներկայացում, որը կներկայացնենք Ղափամայի ծեսին:
Ավագների հետ մշակեցինք հարցերը, հյուրընկալեցինք Արևելքին մեր դպրոցում: Ամսի 18-ին մի խումբ սովորողներ ուղևորվեցին Արատես, իսկ ովքեր ոչ, գնացին սահադաշտ:
Շաբաթվա վերջ մեր բեմադրությունը համարյա պատրաստ էր: Սովորեցինք երգեր, բեմադրության մեջ օգտագործելու համար: Ուրբաթ օրը մասնակցեցինք ժամերգության:
Ահա այսպես եմ անցկացրել ճամբարի I-ին շաբաթը: