Մի գիշեր անտառում…

Ողջույն! Այսօր ես, կյանքումս առաջին անգամ կգիշերեմ անտառում: Ասեմ, որ ես շա՜ատ վախկոտ եմ, և ամեն մի շշուկ անտառում ինձ կարող է արթնեցնել:

Շատ անգամ եմ եղել անտառում, բայց առանց գիշերակացի: Ու միշտ իմ պատճառով ընկերներս են տուժել, քանի որ ստիպված ենք եղել ետ դառնալ իմ վախկոտության պատճառով:

Բայց ահա այսօր առավոտյան, երբ ես սովորականի նման գնացի դպրոց, իմ դասընկերորւհին ասաց, որ ես շա՜ատ վախկոտ եմ և անգամ առանց գիշերակացի չեմ կարող մնալ անտառում:

Նա իհարկե ճիշտ էր, ես անգամ առանց գիշերակացի հանգիստ ճամփորդել անտառով չեմ կարողանում, ուր էլ մնաց գիշերակացով, բայց ինձնից անկախ սկսեցի գլուխ գովել.

-Հեյ, ին՞չ ես ասում, Անի: Ես միգուցե գիշերակացով չեմ եղել անտառում, բայց ցերեկային ժամերին հանգիստ միայնակ ճամփորդում եմ մեզ մոտիկ էն անտառում, ասում են գայլեր կան..

— Լավ, հավատում եմ: Եթե չես վախենում, կարո՞ղ ենք գիշերակացով միասին ճամփորդել անտառ. թ՞ե կվախենաս:

-Սխալ բաներ, մի խոսա. գործի մեջ եմ, գալիս եմ — ասացի ես, և այդ պահին մարմնովս սրսուռ անցավ:

Դասերից հետո, մենք Անիի հետ ուղևորվեցինք անտառ: Անին ուզում էր սերկեվիլ հավաքել:

Քանի մենք քայլում էինք, օրը մթնում էր և հասանք տեղ մենք ուշ գիշեր:

Մենք շա՜ատ հոգնած էինք և որոշեցինք քնել, և առավոտյան սերկեվիլ հավաքել: Անին այնքան էր հոգնել, որ տեղնուտեղը քնեց, բայց ես… աչքերիս համարյա ամբողջ գիշեր քուն չէր եկել.. բայց, ես ցույց չէի տալիս իմ վախը Անիին, քանի որ գիտեի, որ վատ դրության մեջ կնկնեմ, եթե ցույց տամ վախս: Բայց շուտով վախս անցավ, քանի որ արևը արդեն իր շողերն էր ցփնել սարեր, ձորեր:

Այդ օրվանից հետո, այլևս չէի վախենում անտառ գնալ և ամեն կիրակի Անիի հետ ուղևորվում էի անտառ.. իմ գիշերը անցավ շա՜ատ զվարճալի և տարօրինակ..

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s