Ամառը՝ «Հովազաձորի Գերիների» հետ

Ողջույն, սիրելի ընկերներ: Ինչպես բոլորդ էլ գիտեք, հիմա ամառային արձակուրդներ են: Արձակուրդների ընթացքում ես ընթերցել եմ նաև Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» վիպակը:

Ճիշտն ասած, այդ գիրքը տարբերվում էր իմ կարդացած մյուս գրքերից: Տառերը շատ մանր էին, քանի որ գիրքը հին հրատարակչության էր: Կարդացի մեծ դժվարությամբ, բայց հաճույքով դիտեցի ֆիլմը:

Ես փորձեցի համեմատել ֆիլմն ու գիրքը: Ֆիլմում ամեն ինչ նույնն էր, ինչպես գրքում: Գիրքը շատ ուսուցողական էր, զվարճալի, մանկապատանեկան:

Գիրքը մի քանի պատանի տղաների մասին էր: Մի օր նրանք, որոշեցին մեկնել հեռավոր Արևելք: Տղաների խմբում կար նաև մի աղջիկ՝ Շուշանիկ անունով: Նա նույնպես ճանապարհորդում էր տղաների հետ: Գրքի անունը իզուր չէ «Հովազաձորի գերիները»: Տղաները ընկնում են Հովազաձոր՝ մի կամրջի շնորհիվ, իսկ հետ գալու ճանապարհին կամուրջը քանդվում է և նրանք մնում են Հովազաձորում որպես գերիներ: Գրքում տղաները, քարերի օգնությամբ կրակ են ստանում, կենդանիներին որսում, հավաքում են սնկեր, խմում ջուր աղբյուրից: Շուտով նրանց գտնում են հարազատները, ծնողները և նրանք ուղևորվում են տուն: Գրքի շնորհիվ մենք սովորում ենք վայրի պայմաններում կրակ ստանալ, ճաշ պատրաստել և միասնական ու համերաշխ ապրել:

Ֆիլմը շատ պատկերավոր էր, զվարճալի: Եթե ցանկություն կունենաք դուք էլ դիտել, կարող եք գտնել այն այստեղ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s