Հովհաննես Բաղրամյանի հուշարձան.

Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց: Առաջին անգամ հիշատակվել է 1995 թվականին: Հուշարձանը տեղադրվել է 2003 թվականին: Ճարտարապետն է Էդուարդ Արևշատյանը, իսկ քանդակագործը՝ Նորայր Կարգանյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։ Հուշարձանի շինարարությունն ավարտվել է 2003 թվականի մայիսի 24-ին: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
Հայկ Բժշկյանի հուշարձան (Գայի արձան).

Հայկ Բժշկյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1977թ. փետրվարի 18-ին` Նոր Նորքի 1-ին զանգվածում: Հուշարձանը կառուցված է բրոնզից, բազալտից, գրանիտից:
Հայկ Բժշկյանի հուշարձանն ամբողջությամբ 10 մետր է:
Գեղեցիկ հուշարձանի քանդակագործը Սուրեն Նազարյանն է, իսկ ճարտարապետը` Ս. Գուրզադյանը: Ներկա վիճակում արձանը կանգուն է:
Նյութերի աղբյուրները՝
Հովհաննես Բաղրամյան — Վիքիպեդիա ազատ հանրագիտարան
Հայկ Բժշկյան — Hushardzan.am