Այսօր հյուրընկալեցինք Ժաննա Անդրեասյանին

Ողջույն.  Այսօր մեր կրթահամալիրում հյուրընկալեցինք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

Տպավորությունները մեծ էին. Տիկին Անդրեասյանը շրջեց կրթահամալիրում: Ներկայացրեցինք մեր կրթահամալիրի ամենակարևոր հատվածներից մեկը՝ Artասահմանը: Ընկեր Հարութը ներկայացրեց Հաստոցային Գրաֆիկան, ընկեր Տաթևը՝ տեխնոլոգիան, իսկ ընկեր Ալիսան՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը և նրա տաղանդավոր սաներին: Շրջեցինք մեր կրթօջախի այլ արհեստանոցներով, տիկին Անդրեասյանին պատմեցինք, թե ինչպե՞ս և ե՞րբ են ստեղծվել մեր ուսումնական նկուղները:

Ապա տիկին Անդրեասյանին ծանոթացրեցինք ոսկերչության սրահ-նկուղի հետ, որը ներկայացրեց մեր ոսկերչության ուսուցիչ ընկեր Դավիթը: Տիկին Անդրեասյանին ցույց տվեցինք, թե մեր կրթահամալիրում ինչպե՞ս են աշխատում ոսկու և բրոնզի հետ, ապա ծանոթացրեցինք ձուլման գործընթացին:

Այցելեցինք ուսումնական մեծ տանիք, որտեղ էլ իրենց գեղեցիկ նկարներով Տիկին Անդրեասյանին էր սպասում ուրախ նախակրթարանը: 5-6 տարեկանները կրթահամալիրի Սիենայի պուրակում և դպրոցի բակերի տարբեր հատվածներում ընկեր Ջուլիի հետ ներկայացրեցին խաղերգերի և պարերգերի գեղեցիկ շարք տիկին Անդրեասյանի համար: 4-րդ դասարանները ընկեր Հասմիկի հետ ներկայացրեցին սովորած երգերը և պարերգերը: Տիկին Անդրեասյանը, տեսնելով մեր մեծ առաջընթացը, շատ ուրախացավ: Ես նույնպես ուրախ եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը գնահատեց մեր դպրոցը , դպրոցի ուսուցիչների և սովորողների աշխատանքն ու ջանքերը:

Իսկ դե վերջում ես՝ իմ դասընկերուհի սովորող-լրագրող Լիլի Մինասյանի և սովորող-լրագրող Ալեքսանդր Գևորգյանի հետ ունեցանք փոքրիկ հարցազրույց տիկին Անդրեասյանի հետ՝ Հյուսիսային դպրոցի անհատական TV-ի համար: Հարցերը բավականին հետաքրքիր, ուսուցողական և զվարճալի էին, որոնք գնահատեց ինքը՝ Ժաննա Անդրեասյանը: Իսկ վերջում՝ որպես նվեր, կրթահամալիրի Կրտսեր և Միջին դպրոցների սաները նվիրեցին Տիկին Անդրեասյանին իրենց ձեռքերով պատրաստած գինին և Հյուսիսային դպրոցի Հաստոցային Գրաֆիկայի, ընկեր Հարութի ընտրության խմբի երեխաների գեղեցիկ, ոճային նկարը:

Մեր կրթահամալիրը իր անձնակազմով շատ շնորհակալ է և ուրախ, որ հնարավորություն ունեցավ հանդիպել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ:

 Հանդիպման ֆոտոշարը՝ Եվա Պապյանի.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s