Անակնկալ` քնքուշ Գարնանը

Կար չկար մի Գարուն կար: Նա աշխատում էր <<Եղանակների անվան դպրոցում>>՝ որպես ուսուցչուհի: Նա շատ էր սիրում իր աշակերտներին: Թե հստակ ինչ առարկա էր դասավանդում Գարունը, ոչ ոք չգիտեր, որովհետև նա ամենուր էր։ Իր քնքուշ ձայնով, քնարի նման նուրբ ձայնով ու ջերմ ժպիտով բոլոր աշակերտների սիրելին էր, նրանց ընկերն ու ուսուցիչը։ Նա երևի բարության ու հոգատարության ուսուցչուհի էր։ Գարունի աշակերտներն էին Աշունը, Ամառը, Ձմեռը, բոլոր ամիսները, նաև քամիները, անձրևը, ձյունը և արևը։ Օրինակ Աշունը շատ խելացի էր, իսկ Ամառը չէր սիրում դաս սովորել, ձմեռն էլ անընդհատ մրսում էր և Ամառին մոտ նստելով` խանգարում դասը։ Սակայն նրանք բոլորն էլ հաճույքով էին գալիս դպրոց, որպեսզի ամեն օր տեսնեն իրենց ընկեր Գարունին։

Մի օր,  աշակերտները ուսուցիչների խոսակցությունները լսելով  իմացան, որ հաջորդ օրը` մարտի 2-ին, իրենց ընկեր Գարունի ծնունդն է: Նրանք խառնվեցին իրար և սկսեցին մտածել, թե ի՞նչ են նվիրելու իրենց ուսուցչուհուն ծննդյան տարեդարձին: Ձմեռը առաջարկեց.

-Եկեք Գարնան մասին մի գեղեցիկ երգ հորինենք, ապա պար բեմադրենք:

Ամառը պատասխանեց.

-Ոչ, ավելի լավ է գումար աշխատենք, ընկեր Գարունին Լոս Անջելեսի տոմս գնենք, նվիրենք և նա գնա հանգստանալու, այդպես մենք էլ մի քանի օր դաս չենք անի:

-Ճիշտ չէ,- ասաց Աշունը, ով ամեն ինչ հաշվարկել էր.

-Ոչ, խելոքներ ջան, որտեղից մեզ այդքան ահռելի գումար, որ Լոս Անջելեսի տոմս գնենք, պա՜հ, պա՜հ, պա՜հ, լավ է չասացիք Ճապոնիայի տոմս:

-Ի դեպ, լավ առաջարկ էր,-ծիծաղելով ասաց Ամառը:

Դասերն ավարտվեցին, բայց սովորողները մեկ է մտածում էին միայն ու միայն անակնկալի մասին, որը պետք է նվիրեին ընկեր Գարունին:

Երեկոյան նրանք ընդհանուր զանգ կազմակերպեցին և անգամ գիշերը, անկողնու մեջ էին զրուցում, վիճում ու մտածում՝ ի՞նչ պետք է նվիրեն ուսուցչուհուն:

Առավոտյան որոշումն արդեն կայացված էր: Եղանակները եկել էին դպրոց և զարդարել դասարանը բուրավետ, գույնզգույն, փարթամ ծաղիկներով, փուչիկներով և իրենց ձեռքերով պատրաստած բացիկներով: Իսկ ուսուցչուհու՝ Գարունի սեղանի վրա նրանք դրել էին փոքրիկ ու քնքուշ գույներով զարդարված մի տորթ, որը թխել էր Ձմեռի մայրիկը:

Կես ժամ անց Գարունը մտավ դասարան և տեսավ բնության հեքիաթի նմանված դասարանը:

-Աչքերիս չեմ հավատում, դու՞ք եք այս ամենը կազմակերպել, իմ սիրելի երեխաներ: Ես այնքան հուզված ու զգացված եմ…

Դասարանը միաձայն երգեց. ՙՏարեդարձ է այսօօօօր… Ի՞նչ եք ասում, ո՞նց կարող էինք այս կարևոր օրը չնշել, դուք մեր սիրելի ու բարի, մեր ժպտերես ուսուցչուհին եք՚:

-Շնորհակալ եմ, — ասաց Գարունը, Տերյանն այնքան ճիշտ է ասել՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s