Հունվարյան ճամբարը շարունակվում է. Օր 5-րդ

Ողջույն իմ սիրելի ընկերներ: Դպրոցում շարունակվում էՙ Հունվարյան ճամբարը՚: Սկսել ենք նոր շաբաթ, և այսօր կպատմեմ, թե ինչպես անցկացրեցի իմ օրը:

Օր 6,  երկուշաբթի —  հունվարի 18

Այսօր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին մասնակցեցին Հյուսիսի ճամբարականները: Բարձրացանք դասարան, սկսեցինք խոսել Տորք Անգեղի մասին: Հետո ընկեր Քրիստինեն մեզ համար ընթերցեց Պաուլո Կոելիոյի ՙՍուրբ Ծննդյան հեքիաթը՚. Փոքր ընդմիջում արեցինք, քննարկեցինք օրվա անելիքները, դիտեցինք Հյուսիսափայլը, որի հաղորդավարներն էինք ես և Գարիկը: Քանի որ հինգշաբթի օրը մենք ջոկատով պատրաստելու ենք հալվա և հյուրասիրություն ենք կազմակերպելու, ընկեր Քրիստինեն ասաց, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ պետք է բերի հալվա պատրաստելու համար:

Ես բերելու եմ կարագ, կոնֆետներ, պնդուկ: Ժամը 13:00-ին հանդիպեցինք Տիար Տիգրանյանի հետ, ով մեր դպրոցի հայրենագիտության ուսուցիչներից մեկն է: Քննարկեցինք Տորք Անգեղը, համեմատեցինք պոեմն ու առասպելը և մտածեցինք հետևյալ հարցի շուրջ. ՙԻնչպե՞ս կարող էր շատ գեղեցիկ Հայկանուշը սիրել Տորքի նման տգեղի՚: Տիար Տիգրանյանն ասաց, որ եթե պոեմն ամբողջական կարդանք, կհասկանանք:

 Խոսեցինք Քարե դարի մասին, իմացա որ Քարե դարի բնակիչները հին ժամանակ  քաղաքը իրենց ունեցվածքով են կառուցել և այն գործիքներով, ինչ այդ դարերին ձեռքի տակ ունեին:

Ահա այսպես անցավ իմ սքանչելի օրը ճամբարում:

Հյուսիսափայլի 2021-ի առաջին թողարկման հղումը՝ ներքևում:

Հյուսիսափայլ TV

Հաղորդավարներ՝ Եվա Պապյան, Գարիկ Մելիքյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s