Ողջույն սիրելի ընկերներ: Շարունակում ենք ՙՀունվարյան ճամբարը՚, ամփոփում ենք ճամբարային շաբաթը: Ներկայացնեմ շաբաթվա աշխատանքները և պատմեմ ճամբարային իմ օրվա մասին:
Oր 5, ուրբաթ – հունվարի 15
Օրը իհարկե սկսեցինք ընդհանուր պարապմունքով ճամբարականների հետ: Հետո ընկեր Հասմիկի հետ սովորեցինք նոր երգեր <Անգեղյաց հարսանիք> թատրոնի համար: Ընթերցասեր-թատերասերների ջոկատի ճամբարական Գոռը բերել էր մի գիրք, որը կոչվում էր Հին հայկական առասպելներ: Խոսեցինք առասպելների մասին, իմացա որ ՙՏորք Անգեղ և Հայկանուշ՚ առասպելը գրել է 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին և դրանից հետո Ղազարոս Աղայանը գրել է ՙ Տորք Անգեղ ՚ պոեմը: Տեխնոլոգ-թարգմանիչների ջոկատը ՙՄիջին դպրոցի՚ հետ պատրաստել էր Անուշապուր։ Անուշապուրը համտեսեցինք Հյուսիսում, այն ինձ շատ դուր եկավ։ Ի դեպ Նոր տարուց առաջ, Արևմտյան Հայաստանում, Անուշապուր պատրաստում են: Վերջում իմ դասարանցի, ճամբարական Գարիկի հետ նկարեցինք Հյուսիսափայլ TV.
Այսպես անցկացրի իմ ճամբարական վերջին օրը:
Ամփոփենք ճամբարյան առաջին շաբաթը:
Մեկնարկել է Հունվարյան ճամբարը. Օր 1-ին և 2-րդ
Հունվարյան ճամբարը շարունակվում է. Օր 3-րդ