Մկստանի աշունը

Լինում է չի լինում Մկստան քաղաք է լինում: Մկստանում բոլոր մկները վախենում էին աշունից, որովհետև աշունը շատ տարօրինակ էր ու վախենալու իրադարձություններ էր անում և նրանք այդ երեք ամիսը շատ լարված ու վախեցած էին: Գիտե՞ք ինչու էին մկները վախենում աշնանից, որովհետև ամեն տարի աշնանը նոյեմբերի 4- ին մի մեծ փոթորիկ է լինում, կարելի է ասել երկրաշարժ:

Հա նաև ամեն տարի սեպտեբերի 24- ին աշունը մի քանի մկան հավաքում էր ու տանում: Այդպիսին էր Մկստանում աշունը: Դրա համար էին մկները վախենում աշնանից ու չէին սիրում, որովհետև աշունը Մկստանի հետ դաժան էր վարվում: Հա հա հիշեցի, գիտեք մեկ էլ աշնանը Մկստանում ինչ է լինում, հաճախ տեսեք ամեն տարի հոկտեմբերի և սեպտեմբերի 29- ին Մկստանում երկնքից ոչ թե անձրև էր թափվում այլ բիսկվիտներ, մկները ուրախ էին սկզբում, որ ուտելու բան ունեցան, բայց հետո մի մուկ բիսկվիտ կերավ ու թունավորվեց: Իրականում աշունը չէր սիրում մկներին և Մկստանը դրա համար էլ անընդհատ վատ բաներ էր պատրաստում Մկստանի համար: