Ճանապարհորդության դեպի Լոռի

ԵՍ ԷԼ ԴԱՐՁԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՀԵՐՈՍ

Այս անգամ իմ ճանապարհորդությունը դեպի Լոռի էր: Երբ հասանք, եղանակը անձրևոտ էր, բայց քանի որ գիտեի, թե ուր պետք է գնամ, անձրևից չէի տխրում: Ես առաջին անգամ այցելեցի Թումանյանի տուն-թանգարան: Բակից սկսած ամեն ինչ ինձ հիշեցնում էր Թումանյան պապիկի հեքիաթները: Դուք իմ նկարներում կտեսնեք, թե ինչքան գեղեցիկ, փայտե արձաններ կային՝ շան, կատվի, խոսող ձկան, Քաջ Նազարի, ծիտիկի:

Երբ ներս մտա, ինձ գրավեցին Հովհաննես Թումանյանի ձեռագիր նամակները: Ես անընդհատ ուզում էի կարդալ դրանք, բայց չէր ստացվում: Հետո տեսա նրա գրքերի պահարանը, սենյակը և այն օրորոցը, որի մեջ քնել էր Թումանյանը մանուկ ժամանակ: Տանը պահպանվել էին նաև նրա ամանեղենը, գրասեղանը և աթոռը, որի վրա Թումանյանը նստել և գրել էր բանաստեղծություններն ու հեքիաթները:

Թումանյանի տուն թանգարանից հետո ես այցելեցի Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնց մասին պատմում եմ տեսանյութում:

 




Վայր ընկնող աստղեր

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ  մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:

Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:

Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:

Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:

Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, ցԵրբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:

Ի՞նչ նոր բան իմացար. դուրս գրի՛ր:

Փաստորեն, երբ ասում են երազանք պահիր, աստղ է ընկնում, դա այդպես չէ: Ես հասկացա, որ դրանք աստղեր չեն, այլ երկնաքարեր, որոնք մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում:

Աշուն օր

Աշուն օր

(հատված)

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ
։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ անպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

Կարմրավուն         տերև

          Սև ամպ

             Սառը  օդ

             ցուրտ  եղանակ

               մաքուր      օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր: Ինձ դուր եկավ այն հատվածը երբ թռչունները չվեցին տաք երկրներ:

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:    

Արդեն մեր բնության մեջ որոշակի փոփոխություններ են եղել: Ծաղիկները թառամել են, շատ է անձրև գալիս, եղանակը ցրտել է, իմ կարծիքով բնությունը գեղեցկացել է: Աշունից հետո արդեն ձմռանը տերևները թափվում են ու այդ գեղեցկությունը կորում են:

Երբ մեծանամ……

Ես երբ մեծանամ ուզում եմ դառնամ ֆոտոնկարիչ, որովհետև մի քանի անգամ հարսանիքներում, ծնունդներում և կնունքներում տեսել եմ ֆոտոնկարիչների և այդ աշխատանքը ինձ դուր է եկել: Ես ուզում եմ ոչ միայն հարսանիքներ, ծնունդներ և կնունքներ, այլ նաև տարբեր բույսեր, մարդկանց, մի խոսքով ամեն ինչ նկար եմ: Հա հիշեցի նաև ուզում եմ դառնալ ֆոտոնկարիչ, որովհետև ես հիմիկվանից շատ լավ եմ նկարում հեռախոսով, բայց շատ եմ երազում ունենալ ֆոտոապարատ ու հույս ունեմ , որ կիրականանա իմ երազանքը:

Բալզաթցիների նոր արկածները

Այ քեզ աղի սաաա՜ր

Մի անգամ գյուղի առաջնորդը նստած մտածում է սար կառուցել և բոլոր բալզաթցիներին կանչում ժողովի և ասում. «Լսեք, բան եմ մտածել, հարկավոր է սար կառուցել»: Բալզաթցիներից մեկն ասում է. «Առաջնորդ, ինչի՞ համար ենք սար կառուցում»: Առաջնորդը պատասխանում է. «Հիշում եք մեր այն բլուրը, որ վրան ջրաղաց ունեինք: Ուրեմն բոլորդ գնացեք ջուր բերեք, որ լցնենք»: Նրանք ջրերը բերում են և լցնում հարմար սարի տեղը: Հետո առաջնորդը հրամայում է սարի վրա ձյուն լցնել: Բալզաթցիները մտածում են, մտածում և տեսնելով պարկերով աղը, որոշում են, որ ձյուն է և բերում լցնում սարի վրա մինչև գագաթը: Առաջնորդը տեսնում է, ասում է շատ լավ է և հրամայում հիմա էլ ջրաղաց կառուցել: Բալզաթցիները փայտեր ու մեխեր են բերում, բոլորը սխալ իրար ամրացնում: Եվ, երբ մինչև գագաթը բարձրանում են, աղը այդ ընթացքում սկսում է աստիճանաբար հալչել և ամբողջ ջրաղացը փուլ է գալիս անխելք ու միամիտ բալզաթցիների գլխին: Այս ամենը տեսնելով, առաջնորդը ջղայնացած գոռում է. «Թուուու, նորից այս հիմարները չկարողացան մի կարգին բան կառուցել»: