ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԹՈՒՄՈ

 Ես այսօր իմ դասարանի երեխաների և ընկեր Մանուշակի հետ այցելեցի Թումո կենտրոն, որպեսզի մասնակցեինք Գյոթե ինստիտուտի «Շոշափելի մաթեմատիկա» շրջիկ ցուցահանդեսին: Այստեղ մենք տարբեր ուսուցողական խաղեր խաղացինք, օրինակ մատներով, լուսային խաղը, անվերջ թղթերի հայելին, անգլերեն տառերի մասնիկներով խաղը: Ընդամենը հայելու դիմաց դնում էիր տառի կեսը, հայելին ինքն իրեն մասնիկները միանում էր: Բայց ինձ ամենաշատը դուր եկավ և հետաքրքիր էր 4 հայելիների խաղը: Կանգնում էի հայելու դիմաց, շարժվում և հայելին քեզ 4 հատ էր ցույց տալիս: Կար նաև խորանարդերով խաղը, այս խաղում պետք էր  խորանարդերը այնպես շարել, որ ամբողջ տախտակը փակվեր: Զառերով խաղն էլ էր շատ հետաքրքիր էր, բայց ցավոք սրտի ես չհասկացա, չկարողացա խաղալ: Հա, այնտեղ մի հետաքրքիր խաղ էլ կար, որի անունը ես դրեցի համակարգչի կոդ: Գերմաներեն խառը տառեր էին գրված, որոնցով պետք է բառեր կազմեինք, հավաքեինք, Enter սեղմեինք, որ համակարգիչը միանար:

Հետո իջանք այգի, գեղեցիկ ծառեր ու ծաղիկներ նկարեցինք, վազվեցինք և շատ տպավորված վերադարձանք դպրոց: