Աշխարհագրություն. Տնային առաջադրանք. 14.09.23.

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը: Ամենասկզբում եղել է մեկ գիտություն. գիտություն բնության մասին: 16-17 դարերից մայր գիտությունից տրոհվել են կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան և աշխարհագրությունը: Այնուհետև Աշխարհագրություն ընդհանուր գիտությունից առանձնացել են ֆիզիկական աշխարհագրությունը (երկրագիտությունը) և սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը, որը ի սկզբանե անվանվել է տնտեսական աշխարհագրություն:
  2. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: Հասարակական աշխարհագրությունը մյուս բոլոր գիտությունների նման, ունի որոշակի
    խնդիրներ, որոնք մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց ավելի շատանում և
    բարդանում են: Եթե նախկինում աշխարհագրության հիմնական խնդիրը մարդու շրջակա
    միջավայրի տնտեսության տեղաբաշխման նկարագրությունն էր, ներկայումս հիմնական
    խնդիրը այդ տեղաբաշխման վերլուծությունն ու գնահատումն է:
  3. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:  Բնական-աստղագիտությունը, երկրաբանությունը, քիմիան, ֆիզիկան և մի փոքր էլ կարծում եմ օդերևութաբանությունը։
    Հասարակական-ժողովրդագրությունը, քաղաքատնտեսությունը, տնտեսագիտությունը, մարդաաշխարհագիտությունը, որի մեջ մտնում է և՛ ռազմական աշխարհագրությունը, և՛ մշակույթային աշխարհագրությունը։

Աշխարհագրություն.

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Աշխարհագրությունը մի հետաքրքիր գիտություն է, որը առաջացել է երկուս ու կես հազարակյաներ առաջ: Այս գիտությունն առաջացել է նրա համար, որ մարդիկ ծանոթանան երկրի բնույթի, աշխարհագրական դիրքի և կլիմայի մասին:

2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 

Ճանաչել մեր միջավայրը,կանխատեսել երևույթները և այլն:

3.Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 

Բնական գիտություններ-Ֆիզիկա,կենսաբանություն,քիմիա,էկոնոգիա,աստղագիտություն:

Հասարակական գիտություն-տնտեսագիտություն,էկոլոգիա,սոցալոգիա,քաղաքագիտություն,ժողովրդագիտություն:

Գրականություն. Տնային առաջադրանք.

Ավարտ մտածիր Վ. Սարոյանի «Նարինջները» պատմվածքի համար:

Ես կարծում եմ, որ վերջում կգտնվի մեկը ով կցանկանա գնել Լյուկի նարինջները: Այդ մարդիկ կտեսնեն տղայի հուսահատված դեմքն ու կհետաքրքրվեն նրա կյանքով: Նրանք միասին կգնան Լյուկի տուն և հորեղբոր հետ զրուցելուց հետո բարի տղամարդը կվերցնի տղային իր հետ: Նա կծանոթացնի Լյուկին իր ընտանիքի հետ, և նրանք միասին կապրեն, լավ և հաճելի պայմաններում, ու Լյուկն այլևս ստիպված չի լինի նարինջներ վաճառել:

Պատմություն. Հարցեր.

Ի՞նչ է պատմությունը: Պամությունը մեր անցյալն է: Այն օգնում է մեզ ծանոթանալ մեր նախնիների, թագավորների և հին իշխանությունների հետ: Պատմությունը լինում է ոչ միայն հայկական, այլ համաշխարհային: Մենք ուսումնասիրում ենք հին երկրների մշակույթը, պատմությունն ու կարևոր իրադարձությունները: Հենց դա էլ պատմություն առարկայի իմաստն է:

Читать далее «Պատմություն. Հարցեր.»

Իմ անհատական նախագիծը.

Նախագծի իրականացում՝

Նախագծի վերնագիր՝ երկրների ուսումնասիրություն.

Նախագծի ժամկետը ՝ շուրջտարյա 2023 թ.- 2024թ.

Նախագծի մասնակիցներ ՝ Եվա Պապյան, Հասմիկ Մանվելյան, Անի Մանուսյան:

Ընթացք՝ յուրաքանչյուր ամիս ուսումնասիրելու ենք տարբեր երկրների պատմությունն ու մշակույթը .

Նախագծի ամփոփում՝