Հայոց լեզու. Տնային աշխատանք.

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

1. Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
2. Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
3. Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
4. Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
5. Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
6. Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3.Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

4.Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ: Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..: Թեպետ………………, սակայն………………….: Չնայած որ………….., բայց………………………: Թեև…………………., բայց և այնպես……………:

Թեկուզ նրա կյանքում ամեն ինչ հարթ չէր, այնուամենայնիվ նա ժպտում էր:
Թեպետ նա պատրաստվել էր քննությանը, սակայն նա վախենում էր ընթացքից:
Չնայած որ պարտություն էր կրել, բայց նա դիմադրում էր մինչև վերջ:
Թեև նա հիվանդ էր, բայց և այնպես նրանք հանդիպեցին

5.Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով: 

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան:

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց․

-Ի՞նչ երաշխավորագիր տամ քեզ։

Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա:

Վերջինս պատասխանեց․

-Ուզում եմ, որ դու իմ նվագախմբի անդամը դառնաս։

Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: 

Մարզիկը շատ զարմացավ և ասաց․

-Ես երաժշտական լսողություն չունեմ և ոչ մի գործիք չեմ նվագել երբևէ։

Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:

Տնօրենը պատասխանեց․

-Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունես։

6. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր: Արագիլին հարցրին. -Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում: Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց. -Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ: Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց. — Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում: Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

-Ես քեզնից չեմ վախենում, է˜, որովհետև դու ինձնից ուժեղ չես:

Արագիլին հարցրին, թե ինչո՞ւ է անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց բարեկամին, որ շնորհակալ է հյուրընկալության համար, և հայտնեց, որ նա գնում է։Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց, թե ով է մոծակը, նա նրան չի ճանաչում։Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց, որ նա նրանից չի վախենում, ոչովհետև առյուծը նրանից ուժեղ չէ։

Գրականություն. Տնային աշխատանք. 19.05.24.

Կարդա պատմվածքը։

Ներկայացրու՜ քեզ դուր եկած հատվածը։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներկայացրու՜ զգացողություններդ։ Իրականում շատ տարօրինակ և հաճելի զգացողություններ են արթնանում հոգուս մեջ այս գլուխգործոցն ընթերցելիս: Ակսել Բակունցն այնքան լավ է նկարագրել ամեն կատարվող բան, որ կարծես թե ես ինքս գտնվում էի այնտեղ:

Քիմիական արդյունաբերություն.

1 Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիայի զարգացումը նպաստում է քիմիական նյութերի արտադրման վրա։

2 Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը նպաստում է տնտեսության զարգացմանը

3 Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:

Սննդի արդյունաբերությունը գյուղանտնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության պահանջանրկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով։

Ձոն ստուգատես ընկույզով փախլավա

Ողջույն այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի համեղ նախագծի մասին:Ձոն ստուգատեսի շրջանակներում խոհարարական ընտրության խմբի հետ միասին մենք պատրաստել ենք շատ համեղ ընկույզով փախլավա,որի համն ուղղակի անկրկնելի էր:

Միջին դպրոցը «Ձոն» ստուգատեսը ամփոփեց ցուցահանդես հանգանակությամբ։

Ցուցադրության համար ընտրությամբ և տեխնոլոգիական խմբերի հետ պատրաստել ենք այն քաղցրավենիքները, որոնք դարձան շատ սիրելի և պահանջված՝ փախլավա և տրուֆել։

Այս տարվա մեր ձեռքբերումներից եղել է սառցաշաքարային թեյերի ռումբերը։ Վաճառքի ներկայացրեցինք 20-ից ավել թեյեր, որոնց մի մասը նվիրեցինք և հանգանակության սկզբունքով վաճառեցինք։

Ուշ, բայց ո՛չ ուշացած

Տարիներ շարունակ մարդիկ իրենց մեղավորությունն են զգում կատարած մեղքերի, ասված խոսքերի, վատ ու լավ օրերի համար: Կամ էլ հակառակը: Զղջում են, որ օրեր, ամիսներ, տարիներ առաջ լռել են: Դա մարդկային երևույթ է, երբ քեզ ուշացած ես զգում: Թվում է թե կյանքը քեզնից երես է թեքել, որ որևէ բան փոխելու համար արդեն ուշ է, և դու ստիպված ես ամբողջ կյանքդ անցկացնել մեղքի զգացումով:

Читать далее «Ուշ, բայց ո՛չ ուշացած»