Վանի թագավորությունը. 09.11.2022. Տնային առաջադրանք.

Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։ Ի՞նչ անուններով է հայտնի։ Վանի թագավորությունը ստեղծվել է Ք.ա IX դարում: Ասորեստանի հարձակումները հաճախացել էին, ուստի ստեղծվել էր Վանի թագավորությունը: Այն հայտնի է Արարատ, Ուրարտու, Նաիրի, Բիայնիլի անվանումներով:
• Փորձեք ներկայացնել Սարդուրի I-ի պատմական կերպարը: Ի տարբերություն Արամ Հայկեզնու ում տարածքը տարածվում էր կետրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի I ամբողջ հարավային շրջանների տիրակալն էր: Նա կարողացել էր հաղթանակ կրել Ասորեստանի դեմ պայքարում ինչի համար էլ ստացել էր ՙՙՀզոր արքա, մեծ արքա, Նաիրի երկրի արքա, տիեզերքի արքա տիտղոսները՚՚: Նա կառուցել էր Տուշպա քաղաքը և բարձր պարիսպներով անմատչելի ամրոց:

Պատմություն. Տնային առաջադրանք. 02.11.2022. Միջագետքի առաջին պետությունը.

Հարցեր
• Որտե՞ղ է գտնվում Միջագետքը։ Ինչու՞ է այն կոչվում այդպես։ Միջագետքը, ինչպես նաև Հայաստանը, Հնդկաստանը և Եգիպտոսը աշխարհի քաղաքակրթական կենտրոններից է:
• Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք Սարգոն արքայի գործունեությունը։ Սարգոն արքան նվաճեց Շումերի քաղաքները, և հիմնադրեց Աքքադ պետությունը: Սարգոնը մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և փոքր Ասիա:
•Ե՞րբ և որտե՞ղ էր ստեղծվել Բաբելոնի թագավորությունը։ Ու՞մ օրոք այն հզորացավ։ Ք.ա II հազարամյակի սկզբին ստեղծվեց Բաբելոնի թագավորությունը: Այն հզորացավ Համմուրապի որոք:

Աղբյուրներ

համաշխարհային պատմության դասագիրք, էջ 25-28

Հայերի ծագումը. Տնային առաջադրանք. 17.10.2022

• Ո՞րն է հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, փոքր Ասիայի Արևվելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս արևելքը:
• Ի՞նչ գիտեք հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Ի՞նչ այլ լեզվաընտանիքներ կարող եք նշել։
• Ի՞նչ է ավանդազրույցը։ Դա կոչվում է ավանդական զրույց, որով խոսում են բոլոր երկրներում
• Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։ Հայերը համարվում են դյուցազուն Հայկի ժառանգներ: Համարյա թե բոլոր զրույցներում հայ ազգը ներկայանում է, որպես մեծ և քաջ ժողովուրդ:

Հին Եգիպտոս. Տնային առաջադրանք. 11.10.2022

Հարցեր

• Ովքե՞ր էին փարավոնները։ Եգիպտոսում նրանք համարվում էին թագավորներ, այսինքն տան կամ դղյակի տիրակալ:
• Մի քանի նախադասությամբ ներկայացրու Ռամզես ll-ի գահակալման տարիները։ Նա երբեք թշնամություն չպետք է աներ Խարթիի արքա Խաթուսիլիսի հետ:

Իմ իրականացրած երազանքի օրը…

Սեպտեմբերի 13, 2022:

Ես Եվա Պապյանն եմ, շատ եմ սիրում երգել և պատմություններ ու հեքիաթներ հորինել: Երազանքներիս մեջ ապագաս տեսնում եմ երգարվեստում:

Читать далее «Իմ իրականացրած երազանքի օրը…»

Պատմություն. Դասարանական և տնային առաջադրանք. 02.09.2022

Ի՞նչ է պատմությունը: Պատմությունն այն՝ ինչը տեղի է ունեցել անցյալում, գոյություն ունի հիմա և տեղի է ունենալու ապագայում: Երկրաշարժերը, պատերազմները նույնպես պատմության մասնիկ են:

Читать далее «Պատմություն. Դասարանական և տնային առաջադրանք. 02.09.2022»