Рубрика: Պատմություն 8
Պատմություն. Փետրվար-մարտ. Ամփոփում.
Ողջույն: Ես Եվան եմ: Եկեք ամփոփենք իմ աշխատանքները, որոնք կատարել եմ փետրվարից-մարտ ընկած ժամանակահատվածում:
Ծանոթացանք աշխարհակալ Հայաստանին և Արտաշես I-ին: Ուսումնասիրեցինք նրա բարեփոխումները: Պարզեցինք Բաբելոնի գաղտնիքները, Գավգամելայի ճակատամարտը և ծանոթացանք Ալեքսանդր Մակեդոնացուն: Ծանոթացանք հին կրոններին և բազմաստվածությանը:
Ահա այսքան աշխատանք ունեմ ես բլոգումս, և գրեթե բոլոր դասերը պատմել եմ:
Պատմություն. 16.03.23.
- Ներկայացրե՛ք Արտաշես I-ի ռազմական և վարչական բարեփոխումները։ Նա բաժանեց հայկական բանակը չորս սահմանակալ զորավարությունների: Եվ Մեծ Հայքի տարածքները բաժանեց 120 գավառների:
- Ինչու Արտաշես I-ն իրականացրեց հողային բարեփոխում։ Քանի որ սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Ըստ Մովսես Խորենացու, Արտաշես I-ի օրոք հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել:
- Գնահատե՛ք Արտաշես l-ի գործունեությունը։ Կարծում եմ, որ այս բոլոր բարեփոխումները շատ լավ զարգացրել և հռչակել են թագավորությունը: Գնահատում եմ 10/9:
Պատմություն. 11.03.23.
- Ներկայացրե՛ք Արտաշես I-ի ռազմական և վարչական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես I-ը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա Հայկական բանակը բածանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։
Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։
Պատմություն. Տնային աշխատանք. 22.02.23.
- Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին։Ալեքսանդր Մակեդոնացին 20-ամյա խիզախ երիտասարդ էր: Նա պատերազմ է սկսել դեպի Աքեմենյան Տերություն: Նա մահանում է 33 տարեկան հասակում:
- Պատմե՛ք Գավգամելիայի ճակատամարտի մասին։ Դարեհ III պարտվեց և դիմեց փախուստի: Մենամարտը տեղի է ունեցել Ք.ա 331թ.
- Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը։ Ալեքսանդրը Հայաստան նոր զորք ուղարկելու փորձ չարեց, որը նշանակում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին հաշվի է նստել հայկական զինուժի հետ և խուսափել է նրա հետ նոր առճակատումից:
Պատմություն. 15.02.23.
- Ներկայացրե՛ք, թե ինչպես է առաջացել բազմաստվածությունը։ Հին ժամանակներում մարդիկ հավատում էին հոգիներին, և իրենց կարծիքով նրանք, կամ աստվածներն էին պաշտպանում նրանց չարիքից: Այսպիսով, երբ տարբեր ցեղեր միավորվեցին և դարձան մի պետություն, մարդիկ սկսեցին հավատալ աստծուն: Բայց աստված մեկը չէր: Ստեղծվեց բազմաստվածանությունը: Տարբեր աստվածներ ներկայանում էին, որպես տվյալ բնագավառի ներկայացուցիչ:
- Ի՞նչ է դիցարանը։ Բազմաստվածության հետ ստեղծվեց նաև դիցարանը: Դիցարանը աստվածների աստիճանակարգված համախմբումն էր: Երբ երկրի արքան կամ մայրաքաղաքը փոխվում էր, կարող էր փոխվել նաև գլխավոր աստվածը:
- Ըստ Ձեզ` դիցարանում ինչու՞ էր հարկավոր ունենալ գլխավոր աստված։ Որպեսզի հավատալ և փառաբանել նրան, աղոթել և շնորհակալ լինել:
Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:
Մաթեմատիկա:
Բարև, ես Եվան եմ: Այսօր ամփոփում եմ սեպտեմբերից մինչև այսօր կատարածս մաթեմատիկա առարկայի աշխատանքները: Այս կիսամյակն ինձ համար շատ դժվար էր, բայց ընկեր Հասմիկի մատչելի բացատրելով, ես կարողացա լրացնել բացթողումներս, սովորել նոր կանոններ ու կատարել շատ մեծ աշխատանք: Թեմաները շատ դժվար էին, բայց ես հաղթահարեցի դրանք, և յուրացրեցի:
Читать далее «Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:»Պատմություն. Տնային առաջադրանք. 14.12.2022.
Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։ Դա հաջողվեց միայն Թիգլաթպալասիին և Սարգոն II-ին:
- Ովքե՞ր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա Երկրորդը կիմերների նկատմամբ։ Կիմերները ռազմահունչ ցեղեր էին, որոնք ներխուժել էին Վանի տերություն ՝ հյուսիսից: Ռուսա II բարեկամական և դաշնակցային կապեր հաստատեց կիմերների հետ և շուտով ազատվեց նրանց հարձակումներից և ուղղեց նրանց Ասորեստանի դեմ:
- Ժամանակագրական հաջորդականությամբ թվարկի՛ր Վանի թագավորության արքաներին` նշելով նրանց ձեռքբերումները։
Պատմություն. Դասարանական աշխատանք.
• Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։ Միջագետքը գտնվում է Եփրատ և Տիգրիս գետերի միջև: Սկսվում է Հայկական լեռնաշխարհի հարավից մինչև Պարսից ծով:
• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին պետությունները։ Միջագետքի տարածքում տարածված էին շումերները որոնք առաջինը ստեղծեցին ոռոգման համակարգը: Սակայն նրանք այնպես էլ ամբողջ պետություն չդարձան, այլ ստեղծեցին տասնյակ փոքր պետություններ: