Рубрика: Մարզական 8
Իմ ընտանիքը

Իմ երազանքների տունը
Ես ուզում եմ, մեր տուն լիներ պաղպաղակից, որ ամեն օր էլ պաղպաղակի խանութ չգնայինք , այլ տանը ուտեինք: Ես նաև կուզեի, որ մեր տան մոտ լիներ լողավազան: Իմ սենյակի պահարանը լիներ ելակի պաղպաղակ, գրքերը՝ շաքարից, նկարը՝ լիներ մարմելադից, մայրիկի և հայրիկի սենյակի հայելին՝ շաքարավազի մանր հատիկներից, հայելու տակի պահարանը՝ շակոլադե պաղպաղակից, իսկ մահճակալը՝ ժելեից, իսկ հյուրասենյակի բազմոցը լիներ մեծ մեծ շաքարներից, հեռուստացույցը՝ քաղցր բամբակից, իսկ խոհանոցի սառնարանը լիներ տորթից, իսկ սեղանը՝ մաստակից: Մնացածը չեմ կարող պատմել:

Վինի Թուխը և բոլոր-բոլոր
Ես ընթերցել շատ եմ սիրում: Գիտե ՞ք, արդեն վերջացրել եմ Ալեն Միլնի «Վինի Թուխը և բոլորը-բոլորը» գիրքը: Ձեզ կներկայացնեմ իմ վերլուծությունը…
Այն ինձ շատ դուր եկավ: Ես օրինակ շատ կուզեի հեքիաթի հերոսներից փոքրիկ Դնչիկը լինեի, որովհետև նա ինձ նման սիրունիկ ու չարաճճի է: Ինձ այն հատվածը դուր եկավ, երբ նրանք բոլորը գնացին արշավի՝ Հյուսիսային բևեռ: Հեքիաթի հերոսներից ինձ նաև Իա-Իա իշուկը դուր եկավ:
Ինձ ընդհանրապես դուր չեկավ վագրը, որովհետև նա երեսառած էր: Քրիստոֆեր Ռոբինը Վինի Թուխի սիրելի ընկերն էր: Գիտեք, մի անգամ Վինի Թուխը Ճագարի տուն գնալիս մնացել էր դռան մեջ, որովհետև նա շատ շատակեր, չաղլիկ արջուկ էր, իսկ դուռը՝ նեղ:
Գիտեք գրքի վերջում Քրիստոֆեր Ռոբինը և Վինին հեռանում են: Հեքիաթում կային նաև Կենգուն և Նրա Փոքրիկ ձագուկը՝ Ռուն: Փոքրիկ Ռուն շատ էր սիրում ցատկոտել, իսկ Կենգուն ամեն օր Ճստիկ Ռուին ձկան յուղ էր խմեցնում:







