Մաթեմատիկա 17.03.2020

  1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

4560- 6540, 4560

1452- 5421, 1245

7485-8754, 4578

 

  1. Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:

Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:

 

 3. Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը: 1500+2800-1400= 2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով: 2700-900+4600= 6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը: (1400-900)x2= 1000

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը: 5400+1800-2200= 5000

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը  1-50 թվերը գրելու համար։

Պատ՝. 6

Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում

1)1000:2= 500

2)1500-500= 1000

Պատ․՝ 1000

Գ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:

Լուծում

3400-400-1000= 2000


Պատ․՝ 2000

  1. Որոշի՛ր բանջարեղենների թվային արժեքները։

բազուկ- 27:3=9

վարունգ- 21-18( 2 բազուկ ) = 3

Լոլիկ- 19-3 ( վարունգ )= 16:2= 8

գազար- 22-8-3= 11

կաղամբ- 24-8-3= 13

 

հԻշՈղՈւթՅուՆ

Հիշողություն

Ղազարոս Աղայան

 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ  նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու      թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:

Կրկիննորից, հափշտակել- գողանալ,  սնուցած- կերակրած, ավերակ- քանդված, կպցնել- ամրացնել, շինել- սարքել,:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Հիշում էր իր հի՜ն բույնը իր ձագուկներին: Եվ նոր բույն շինելիս երգում էր:
  2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Ծիծեռնակը բարի էր, աշխատասեր և հոգատար մայրիկ էր:
  3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:                                                                 Տխուր ծիծեռնակի երգը…                                                                                  Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:

 

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ Ի՞նչ էր անում
Ծիծեռնակ Շինում
Բույն Երգում էր
Ավերակ Հիշում էր
Շյուղ Կարկատել
Տարի Հափշտակեց

 

  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Պարուհի ծիծեռնակը

Կար- չկար մի զվարճալի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում պարել: Մի անգամ նա որոշեց գնալ բեմ և պարել:

Մայրիկս նման է ….

դղհհԻմ մայրիկը նման է աղավնու, որովհետև շատ լավ է երգում: Նման է նաև դեղնակարմրավուն կակաչի, որովհետև նա կակաչի նման վառ գույներ ունի, կակաչի նման գույնզույն է: Նման է նաև օծանելիքի, որովհետև անուշահոտ է և փափկություն ունի: Վերջինը նա նման է փափուկ կատվի, որովհետև նա քնքուշ է: Ասեք տեսնեմ ձեր մայրիկն ինչի՞ է նման, գուցե ծաղկի՞, կենդանո՞ւ, միջատի՞ և այլն:

 

Գորգի տակ Դոնալդ Բիսեթ

Գորգի տակ

 

Դոնալդ Բիսեթ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.

— Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
— Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
— Ես երևակայական վագր եմ:
— Ես երևակայական ձի եմ:
— Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
— Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
— Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
— Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.

— Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

— Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

— Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամը քանի՞սն է:
— Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

— Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
— Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
— Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
— Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
— Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
— Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
— Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:

Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:

— Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:

Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը: Դե անընդհատ երևակայում էին, օրինակ ինչպե՞ս կարող էին նկարած բրդուճ ուտել, հովանոց ունենալ և պաշտպանվել անձրևից: Նրանք նաև զվարճալի էին: Ա՜խ, ես էլ կուզեի ապրել գորգի տակ և երևակայել;
  2. Պատմի՛ր աղջկա մասին: Աղջիկն էլ էր զվարճալի ու մի քիչ էլ միամիտ, որովհետև հավատում էր, թե գորգի տակ վագր ու ձի են ապրում և անընդհատ կատարում էր նրանց ցանկությունները: Իմ կարծիքով նա բարի ու մի փոքր էլ չարաճճի է:
    Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչու՞: Մի փոքրիկ երևակայական կատու, որովհետև տան մեջ իսկական կատու պահելը բավականին դժվար է:
    Նկարագր
    ի՛ր ձեր  հյուրասենյակը: Մեր հյուրասենյակը բավականին մեծ է, քանի որ այն խոհանոցի հետ միասին է: Հյուրասենյակում ունենք անկյունում դրված մեծ բազմոց, փոքրիկ սեղան, անմիջապես բազմոցի կողքին մի պահարան, որի վրա դրված են գրքեր և մեր ընտանիքի նկարները: Սենյակում կա նաև մի փոքր գորգ, պատի վրա հեռուստացույց, պատուհաններ և վարագույր:
  3. Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել: Ես կուզեի իմ մայրիկի և հայրիկի հետ ապրել մեծ դղյակում:
  4. Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր:
    Օրինակ՝ լուսամուտ= լույս+մուտ, լուսամփոփ, շքամուտք

հյուրասենյակ- հյուր+ սենյակ,        հյուրանոց,հյուրասեր,դասասենյակ, ննջասենյակ

Ժամացույց- ժամ + ցույց,        դասաժամ, ժամանակավոր, օրացույց, ցուցամատ

  1. Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր:

Օրինակ՝ տակ-վրա

հին- նոր

տակ – վրա

կամաց- ուժեղ

քիչ- շատ

հայտնվեցին- անհետացան

առավոտյան- երեկոյան

լուռ- աղմկոտ

  1. Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում:  Մայրիկն ավլում էր:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց: Աղջիկը նկարեց:

Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց: Նա նկարեց.

 

Մաթեմատիկա 06.03. 2020

  1. Կազմի՛ր ատահայտություններ

5 հատ 3-ով ստացի՛ր `

1) (3+3+3+3):3 = 4

2) 3×3+3+(3:3) = 13

3) 3+3+3-3-3 = 3

  1. Թվերը փոքրացրո՛ւ 10-ով, 100-ով, 1000-ով։
  -10 -100 -1000
5090 5080 4990 4090
5009 4099 4909 4009
5900 5890 5800 4900
9050 9040 8950 8050
9005 8095 8905 8005
9500 9490 9400 8500

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Հրուշակագործը պահեստում ունի 14  կգ ալյուր։ Երկուշաբթի օրվանից նա պետք է ամեն օր 3 կգ ալյուրով բլիթներ  պատրաստի։ Շաբաթվա ո՞րերորդ օրը կվերջանա ալյուրը։

Պատասխան՝ուրբաթ

Բ. Քանդակի արվեստանոցում կար 24 կգ կավ: Մարտի 9-ից սկսած՝ քանդակագործը օրական 3 կգ կավ է օգտագործում։ Ամսի քանիսի՞ն կվերջանա եղած կավը։

 

                                                                              Պատասխան՝Մարտի 17

Գ.  Բերքահավաքի ժամանակ սալոր քաղելու համար Աննան կանգնեց 17 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքի վրա։ Ո՞րերոդ սանդուղքին կանգնեց Անննա։

Պատասխան՝ 9- րդ

  1. Գտի՛ր պակասող պատկերը:

Պատասխան՝E ՏԱՐԲԵՐԱԿ

ԾԻԾԵՌՆԱԿ. ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

ծիծեռնակ                                                                                 

Ծիծեռնակ

ԱթաբեկԽնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ըստ բանաստեղծության: Հեղինակը ծիծեռնակի գալը նմանեցնում է գարնան երգի, ծովի երկնագույն փրփուրի, կանաչ լանջերի և խոտի թարմության հետ:
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Սևուկ աչուկներով, մկրատաձև պոչիկով և բոլորի կողմից շատ սիրված ու սպասված:
  3. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի – հեռվից և բարձր թռչելով արի:
  • Գարնան շնչով կանչով արի – գարնան գալու հետ դու էլ արի:
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»: Դրսում ձյուն էր, ձմեռ: Ճիշտ է, երեխաները խաղում էին դրսում, բայց այնքան էլ ուրախ չէին, որովհետև բակում չէր լսվում թռչունների ծլվլոցը, չկային նրանց բույները: Իսկ երեխաները չգիտեին, թե ում տային իրենց հացի փշրանքները: Մի օր առավոտյան մայրիկը ձայն տվեց փոքրիկ Անահիտին և ասաց, որ քնից շուտ վեր կենա, որովհետև գարնան առաջին օրն է: Անահիտը վեր կացավ, նայեց պատուհանից և հանկարծ տեսավ ծանոթ, մկրատաձև պոչիկը: Այդ ո՞ւմն է, մտածեց նա և հիշեց, որ այդ պոչիկը գարուն բերող ծիծեռնակինն է: Իսկապես, որ գարունը եկել էր, որովհետև տաք երկրներից վերադարձել էր նաև ծիծեռնակը:
  2. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

 

 

Մաթեմատիկա 05.03.2020

  1. Կազմի՛ր արտահայտություններ

3 հատ 5 -ով ստացի՛ր`

1) (5+5): 5=2

2) 5×5:5=5

3) (5-5)x5=0

4) 5-(5:5)=4

  1. Լրացրո՛ւ աղյուսակները։

 

Արտադրիչ 20 40 5 50 70 900 200 60
Արտադրիչ 600 200 40 100 30 9 600 500
արտադրյալ 12000 8000 200 5000 2100 8100 120000 30000

 

Բաժանելի 8000 300 6000 2400 1200 4500 630 8100
Բաժանարար 40 10 300 30 30 90 70 90
Քանորդ 200 30 20 80 40 50 9 90

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Երբ Գարիկը իր գումարի կեսը տվեց Լեոին, նրա մոտ մնաց 2000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Գարիկը։

Լուծում 2×2000=4000

 

Պատ՝ 4000

Բ․ Երբ Միլենան իր կոնֆետների կեսը հյուրասիրեց ընկերներին, իր մոտ մնաց 25 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ուներ Միլենան։

Լուծում 2×25= 50

Պատ՝ 50

Գ. Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Ինչքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։

Լուծում

  • 1600-2×300=100
  • 1000:5=200

                                                                                                  Պատ՝ 200

 

Դ․ Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում 1) 800-2×200=400

2) 400:5=80

Պատ 80