Ճանապարհորդություն դեպի Ֆիզգառադոկ

Ողջույն, սիրելի ընկերներ: Սեպտեմբերի 1-ին ես իմ ընկերների հետ մեկնեցի ճամփորդության դեպի Ֆիզգառադոկ: Ճիշտն ասած, սկզբում ոչինչ չէի հասկանում, և մտածում էի, որ ինձ ճանապարհորդությունը չի հետաքրքրի: Բայց այն պահին, երբ հասանք տեղ, կարծիքս ամբողջությամբ փոխվեց: Սկզբում մենք ուղղակի քայլում էինք փողոցներով, ծանոթանում միջավայրին, ծանոթանում երեխաների հետ: Հետո հանդիպեցինք Ֆիզգառադոկում ապրող մի գիտնականի և խնդրեցինք, որպեսզի նա մեզ պատմի տեղանքի մասին: Նրա պատմելու ընթացքում մենք շարունակում էինք շրջել փողոցներում: Ի դեպ այնտեղ շատ գեղեցիկ բնություն էր, չորս կողմը տարբեր տեսակի կենդանիներ էին ՝ շներ, ոզնիներ, նապաստակներ:

Հետո մենք հասանք մի գեղեցիկ ծառի, որի հստակ տարիքը, ոչ մեկը չգիտեր, բայց իմացանք, որ ծառը 70-ից ավելի տարեկան է: Մենք շրջան կազմեցինք և երգեցինք ծառի մասին մի ծիսական երգ: Հետո գնացինք Ֆիզգառադոկի համալսարան: Այնտեղ մենք շրջեցինք համալսարանի բակով, իմացանք, թե ինչով են զբաղվում գիտնականների, ծանոթացանք համալսարանի անձնակազմի մի քանի աշխատողների հետ և նրանք մեզ պատմեցին համալսարանի մասին:

Հետո մտանք համալսարան: Քանի որ այն շատ մեծ էր, մենք կարողացանք տեսնել ընդամենը համալսարանի հյուրասենյակը: Այնտեղ կային բազմոցներ, բազկաթոռներ, որոնց վրա մենք տեղավորվեցինք և լսեցինք ևս մի քանի հետաքրքիր պատմություններ համալսարանի ու Ֆիզգառադոկի մասին: Դե ինչ, այսպիսին նոր ուսումնական տարվա առաջին օրը:

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն, դասարան- Եվա Պապյան, 5.1 դասարան
Ընտրությամբ խումբ- Թատրոն
Երկարացվա օրվա ծառայություն- չեմ օգտվում
Երթուղային ծառայություն- չեմ օգտվում
Լրացուցիչ կրթություն- դպրոցից դուրս պարապմունքներ

Ամառը՝ «Հովազաձորի Գերիների» հետ

Ողջույն, սիրելի ընկերներ: Ինչպես բոլորդ էլ գիտեք, հիմա ամառային արձակուրդներ են: Արձակուրդների ընթացքում ես ընթերցել եմ նաև Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» վիպակը:

Читать далее «Ամառը՝ «Հովազաձորի Գերիների» հետ»