Ողջույն: Այսօր վերջացան մեր ճամբարային օրերը: Հաստատ կարող եմ ասել, որ ունեցա անմոռանալի ճամբար: Շատ եմ տխրում, որ վերջացավ, բայց նաև կրկին ուզում եմ վերադառնալ դասերին:
Читать далее «Ինչպես անցան իմ ճամբարային օրերը:»Рубрика: Մարզական 8
Դեպի սահադաշտ.
Ողջույն: Երեկ, ՙՄենք՚ ջոկատը սահադաշտում էր: Գեղասահքը իմ ամենասիրելի սպորտաձևն է: Պարզվեց, որ ես ու Արփին շատ լավ ենք սահում: Մենք կարողանում էինք միասին տարբեր հնարքներ կատարել: Ես ոչ մի անգամ չեմ ընկել, քանի որ շատ լավ սահել գիտեմ, չմուշկը կանգնեցնել նույնպես: Ալեքսն այդպես էլ քշել չսովորեց, բայց մենք փորձում էինք սովորեցնել: Մենք երկար քշեցինք, ես ու Արփին անգամ տանգո էինք պարում: Անին ցավոք ձեռքը մի փոքր վնասեց, ինչի պատճառով ժամանակի կեսը անցկացրեց նստած: Բայց չնայած դրան, բոլորս էլ շատ լավ ժամանակ անցկացրինք և էլ ավելի սիրեցինք այդ սպորտաձևը: Սահելուց հետո, բոլորս սոված էինք, գնացինք պոնչիկանոց և պոնչիկ կերանք: Ուրախ և կուշտ վերադարձանք դպրոց, և դեռ երկար ենք հիշելու այս ճամփորդությունը դեպի ՙԻրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը:՚
Ճանապարհորդություն դեպի Լոռի-Վանաձոր.
Ողջույն, ընկերներ: Անցած շաբաթ Վանաձորը հյուրընկալեց ՙՄենք՚ ջոկատին: Սպասումներով լի էինք: Առավոտ շուտ շարժվեցինք ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց: Ճանապարհը երկար էր, սակայն մենք չէինք նեղվում, քանի որ իրար հետ էինք, և զբաղվում էինք տարբեր բաներով: Շուտով հոգնեցինք, և միայն րոպեներ էինք հաշվում, թե երբ ենք հասնելու: Նաև սոված էինք, քանի որ ճանապարհին ոչինչ չէինք կերել: Մեզ հյուրընկալել էր մեր դասընկերուհու՝ Նանեի պապիկը:
Читать далее «Ճանապարհորդություն դեպի Լոռի-Վանաձոր.»Թարգմանություն. The lion and the boar.
On a summer day, when the great heat induced a general thirst, a Lion and a Boar came at the same moment to a small well to drink.
They fiercely disputed which of them should drink first, and were soon engaged in the agonies of a mortal combat.
On their stopping on a sudden to take breath for the fiercer renewal of the strife, they saw some Vultures waiting in the distance to feast on the one which should fall first.
They at once made up their quarrel, saying:
The moral.
«It is better for us to make friends, than to become the food of Crows or Vultures, as will certainly happen if we are disabled.»
Մի ամառային օր, երբ շոգը ծարավեցրեց բոլորին, առյուծն ու վարազը նույն պահին գնացին ջրոհորի մոտ ՝ մի բան խմելու։ Նրանք կռիվ էին անում և շուտով մտան ավելի լուրջ կռվի մեջ։ Երբ նրանք կանգնեցին, որ շունչ քաշեն։ Կռիվն ավելի կատաղի դարձնելու համար նրանք հեռվում տեսան անգղների որոնք սպասում էին, թե ով է առաջինը ընկնելու։ Նրանք իսկույն հորինեցին իրենց վիճաբանությունը, ասելով։
Ավելի լավ է ընկերներ լինենք, քան ագռավների ուտելիք դառնանք, ինչպես անպայման կլինի եթե հաշմանդամ դառնանք։
Հունվարյան ստուգատես. Իմ հեղինակային լուսանկարները
Ողջույն։ Հունվարյան ստուգատեսի շրջանակում ներկայացնում եմ իմ լուսանկարները.
Читать далее «Հունվարյան ստուգատես. Իմ հեղինակային լուսանկարները»Հունվարյան ճամբար. Օր 1.
Այսօր իրականացրեցինք ճամբարի առաջին օրը անգլերենի ջոկատով: Քննարկեցինք մեր անելիքներն ու նախագծերը: Նաև աշխատեցինք կավով ընկեր Թագուհու հետ: Խաղացինք տարբեր խաղեր և պարեցինք: Ծանոթացանք իրար հետ և ունեցանք մարզական ժամ:
Այս օրը գնահատում եմ 8/10, քանի որ նոր էինք ծանոթանում: Հույս ունեմ մյուս օրերն ավելի լավ կնթանան: