Ողջույն, Ես Եվա Պապյանն եմ, 7-6դ.
Այսօր կուզեի ամփոփել իմ աշխատանքները կենսաբանություն առարկայից ՝ սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում:
Այս տարի առաջին անգամ էինք ուսումնասիրում կենսաբանություն առարկան: Անսպասելի էր, բայց ես շատ հավանեցի այն և ամբողջ տարի ընկեր Հասմիկի և ընկերներիս օգնությամբ ու ջանասիրությամբ սովորեցի այս առարկան:
Տարվա ընթացքում հետազոտել ենք զանազան և հետաքրքիր թեմաներ, որոնք ինձ շատ են պետք եկել և գալիս են մինչ օրս:
Ուսումնասիրել ենք ջրային աշխարհը, ձկներին և ջրերի տարբեր բնակիչներին: Նաև սովորել ենք երկկենցաղների և կաթնասունների մասին: Ուսումնասիրել ենք քորդավոր կենդանիներին և աղեխորշավորներին:
Սովորել ենք «ծաղկավոր բույսերի բազմացում» թեման, ուսումնասիրել ենք ֆոտոսինթեզը: Հետազոտել ենք վիրուսները և սպորավոր բույսերը: Կատարել ենք փորձեր և ուսումնասիրել ենք բորբոսասնկեր թեման:
Դասարանում փորձել եմ ակտիվ լինել և հաճախ պատասխանել: Բլոգային աշխատանքս նույնպես բարելավել եմ: Բոլոր աշխատանքներս և փորձերս այս թեմաներին վերաբերյալ կարող եք գտնել իմ կենսաբանության բաժնում: