Ընկույզով փախլավա

Ողջույն: Այսօր ձեզ ուզում ենք ներկայացնել մի համեղ նախագծի մասին:Ընտրության խմբի սովորողների հետ միասին պատրաստել ենք մի համեղ ընկույզով փախլավա,որի համն ուղղակի անկրկնելի էր:

Նախագիծ

Միջին դպրոցը «Ձոն» ստուգատեսը ամփոփեց ցուցահանդես հանգանակությամբ։

Ցուցադրության համար ընտրությամբ և տեխնոլոգիական խմբերի հետ պատրաստել ենք այն քաղցրավենիքները, որոնք դարձան շատ սիրելի և պահանջված՝ փախլավա և տրուֆել։

Այս տարվա մեր ձեռքբերումներից եղել է սառցաշաքարային թեյերի ռումբերը։ Վաճառքի ներկայացրեցինք 20-ից ավել թեյեր, որոնց մի մասը նվիրեցինք և հանգանակության սկզբունքով վաճառեցինք։

Ձոն ստուգատես ընկույզով փախլավա

Ողջույն այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի համեղ նախագծի մասին:Ձոն ստուգատեսի շրջանակներում խոհարարական ընտրության խմբի հետ միասին մենք պատրաստել ենք շատ համեղ ընկույզով փախլավա,որի համն ուղղակի անկրկնելի էր:

Միջին դպրոցը «Ձոն» ստուգատեսը ամփոփեց ցուցահանդես հանգանակությամբ։

Ցուցադրության համար ընտրությամբ և տեխնոլոգիական խմբերի հետ պատրաստել ենք այն քաղցրավենիքները, որոնք դարձան շատ սիրելի և պահանջված՝ փախլավա և տրուֆել։

Այս տարվա մեր ձեռքբերումներից եղել է սառցաշաքարային թեյերի ռումբերը։ Վաճառքի ներկայացրեցինք 20-ից ավել թեյեր, որոնց մի մասը նվիրեցինք և հանգանակության սկզբունքով վաճառեցինք։

Թեյերի ռումբեր

Ողջույն, մենք խոհարարության ընտրության խմբի սովորողներն ենք՝ Հասմիկ Մանվելյանն ու Եվա Պապյանը: Մարտի 8-ին ընդառաջ մայրիկների համար պատրաստել էինք բնական թեյերի ռումբեր:

Բնական թեյերի պատրաստում արտադրական խոհանոցի կողմից:

Ուսումնասիրում ենք սառցաշաքարային ռումբերի և բնական թեյերի փջերի պատրաստման տեխնոլոգիաները: Փորձարկումներից հետո ունենք հետաքրքիր արտադրական տեսքի թեյերի տուփեր:

Առաջին խմբաքանակը նվիրել ենք մասնակիցների մայրիկներին՝ «Ձոն» ստուգատեսի շրջանակում:

Ամանորյա թխվածքաբլիթներ

Միջին դպրոցի արտադրական խոհանոցային խումբը ուսումնական առաջին շրջանի հաշվետվությունը կներկայացնի ամանորյա թխվածքաբլիթներով, շոկոլադե բոմբիկներով:

Արտադրանքի վաճառքը կկազմակերպվի Միջին դպրոցի դեկտեմբերյան ուրբաթ-համերգին ընդառաջ:

Վայրը՝

Միջին դպրոցի խոհանոց-ակումբ

Մասնակիցները՝

տեխնոլոգիայի և ընտրությամբ խոհարարների խմբեր

Աշխատանքների ժամանակացույցը՝

երկուշաբթի՝ երրորդ դասաժամ

հինգշաբթի՝ առաջին, երրորդ, չորրորդ դասաժամ

Պատրաստում ենք թաթարբորակի.

Մի քանի օր առաջ մենք պատրաստեցինք թաթարբորակի: Ծանոթացանք բոլոր կարևոր հմտություններին և շատ համեղ ստացվեց.

Մենք պատրաստեցինք հետևյալ բաղադրատոմսով՝

  • Ալյուր 750գրամ
  • ջուր 0,800մլ
  • ձու 2հատ
  • աղ
  • մի գդալ սեր ու ժպիտ

եթեցինք եռացող ջրի մեջ 5-7րոպե,մատուցեցինք մածունով,համեղ էր։

Գաթայի պատրաստում.

Մի քանի օր առաջ, մենք մեր խոհարարության խմբով պատրաստեցինք Գավառի գաթա և ծանոթացանք խմորի հետ վարվելու հմտությունների հետ: Շատ համեղ էր ստացվել:

Մենք պատրաստեցինք այս բաղադրատոմսով՝

  • Ալյուր 1,5կգ
  • կարագ 0,5կգ
  • թթվասեր 1կգ
  • ձու 6հատ
  • սոդա
  • վանիլին
  • բուսայուղ100գրամ

Խորիզ՝

  • կարագ 0,5կգ
  • ալյուր 150գր
  • շաքարավազ 200գրամ
  • վանիլին

Եփեցինք 200 ջերմաստիճանի ներքո,30րոպե

Խոհարարություն. Իմ պատրաստած աղցանը.

Այսօր ես պատրաստել եմ աղցան իմ ձեռքերով, որպես ընտրությանս բաժնի (խոհարարություն) տնային առաջադրանք:

Օգտագործել եմ ՝ 1 վարունգ, 2 լոլիկ, 2 քաղցր պղպեղ և մի փոքր համեմ: Ավելացրել եմ աղ և ձեթ և ամեն ինչ պատրաստ է:

Բարի ախորժակ:)