
Рубрика: Աշխարհագրություն 8
Աշխարհագրություն. Տնային առաջադրանք. 14.09.23.
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը: Ամենասկզբում եղել է մեկ գիտություն. գիտություն բնության մասին: 16-17 դարերից մայր գիտությունից տրոհվել են կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան և աշխարհագրությունը: Այնուհետև Աշխարհագրություն ընդհանուր գիտությունից առանձնացել են ֆիզիկական աշխարհագրությունը (երկրագիտությունը) և սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը, որը ի սկզբանե անվանվել է տնտեսական աշխարհագրություն:
- Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: Հասարակական աշխարհագրությունը մյուս բոլոր գիտությունների նման, ունի որոշակի
խնդիրներ, որոնք մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց ավելի շատանում և
բարդանում են: Եթե նախկինում աշխարհագրության հիմնական խնդիրը մարդու շրջակա
միջավայրի տնտեսության տեղաբաշխման նկարագրությունն էր, ներկայումս հիմնական
խնդիրը այդ տեղաբաշխման վերլուծությունն ու գնահատումն է: - Նշեք 5 բնական և 5 հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: Բնական-աստղագիտությունը, երկրաբանությունը, քիմիան, ֆիզիկան և մի փոքր էլ կարծում եմ օդերևութաբանությունը։
Հասարակական-ժողովրդագրությունը, քաղաքատնտեսությունը, տնտեսագիտությունը, մարդաաշխարհագիտությունը, որի մեջ մտնում է և՛ ռազմական աշխարհագրությունը, և՛ մշակույթային աշխարհագրությունը։