Автор: Եվա Պապյան
Hello, I'm Yeva. Welcome to my blog.
Հունվարյան ստուգատես. Իմ հեղինակային լուսանկարները
Ողջույն։ Հունվարյան ստուգատեսի շրջանակում ներկայացնում եմ իմ լուսանկարները.
Читать далее «Հունվարյան ստուգատես. Իմ հեղինակային լուսանկարները»Այս օրն էլ այսպես անցավ.
Ողջույն: Ես Եվան եմ և ձմեռային ճամբարի ՛՛ՄԵՆՔ՛՛ ջոկատի անդամ: Մեր ջոկատի սովորողները տարբերվում են իրարից բնավորությամբ, տեսքով և նախասիրություններով, բայց բոլորն էլ հաճելի են ու ընկերասեր: Յուրաքանչյուր օր հետաքրքիր է յուրովի:
Օրինակ այս օրն սկսեցինք բանավեճով ՝ ընկերություն, բարեկամություն թեմայով: Ունեցանք բուռն բանավեճ: Եղանք տեխնոլոգիայի լաբորատորիայում: Այցելեցինք երգի դասարան և սովորեցինք նոր երգեր:
Մեկնաբանում ՝ Անի, Եվա, ՛՛ՄԵՆՔ՛՛ ջոկատ:
Հունվարյան ճամբար. Օր 1.
Այսօր իրականացրեցինք ճամբարի առաջին օրը անգլերենի ջոկատով: Քննարկեցինք մեր անելիքներն ու նախագծերը: Նաև աշխատեցինք կավով ընկեր Թագուհու հետ: Խաղացինք տարբեր խաղեր և պարեցինք: Ծանոթացանք իրար հետ և ունեցանք մարզական ժամ:
Այս օրը գնահատում եմ 8/10, քանի որ նոր էինք ծանոթանում: Հույս ունեմ մյուս օրերն ավելի լավ կնթանան:
Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:
Մաթեմատիկա:
Բարև, ես Եվան եմ: Այսօր ամփոփում եմ սեպտեմբերից մինչև այսօր կատարածս մաթեմատիկա առարկայի աշխատանքները: Այս կիսամյակն ինձ համար շատ դժվար էր, բայց ընկեր Հասմիկի մատչելի բացատրելով, ես կարողացա լրացնել բացթողումներս, սովորել նոր կանոններ ու կատարել շատ մեծ աշխատանք: Թեմաները շատ դժվար էին, բայց ես հաղթահարեցի դրանք, և յուրացրեցի:
Читать далее «Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:»
