Հունվարյան ստուգատես. Իմ հեղինակային լուսանկարները

Ողջույն։ Հունվարյան ստուգատեսի շրջանակում ներկայացնում եմ իմ լուսանկարները.

Читать далее «Հունվարյան ստուգատես. Իմ հեղինակային լուսանկարները»

Այս օրն էլ այսպես անցավ.

Ողջույն: Ես Եվան եմ և ձմեռային ճամբարի ՛՛ՄԵՆՔ՛՛ ջոկատի անդամ: Մեր ջոկատի սովորողները տարբերվում են իրարից բնավորությամբ, տեսքով և նախասիրություններով, բայց բոլորն էլ հաճելի են ու ընկերասեր: Յուրաքանչյուր օր հետաքրքիր է յուրովի:

Օրինակ այս օրն սկսեցինք բանավեճով ՝ ընկերություն, բարեկամություն թեմայով: Ունեցանք բուռն բանավեճ: Եղանք տեխնոլոգիայի լաբորատորիայում: Այցելեցինք երգի դասարան և սովորեցինք նոր երգեր:

Մեկնաբանում ՝ Անի, Եվա, ՛՛ՄԵՆՔ՛՛ ջոկատ:

Հունվարյան ճամբար. Օր 1.

Այսօր իրականացրեցինք ճամբարի առաջին օրը անգլերենի ջոկատով: Քննարկեցինք մեր անելիքներն ու նախագծերը: Նաև աշխատեցինք կավով ընկեր Թագուհու հետ: Խաղացինք տարբեր խաղեր և պարեցինք: Ծանոթացանք իրար հետ և ունեցանք մարզական ժամ:

Այս օրը գնահատում եմ 8/10, քանի որ նոր էինք ծանոթանում: Հույս ունեմ մյուս օրերն ավելի լավ կնթանան:

Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:

Մաթեմատիկա:

Բարև, ես Եվան եմ: Այսօր ամփոփում եմ սեպտեմբերից մինչև այսօր կատարածս մաթեմատիկա առարկայի աշխատանքները: Այս կիսամյակն ինձ համար շատ դժվար էր, բայց ընկեր Հասմիկի մատչելի բացատրելով, ես կարողացա լրացնել բացթողումներս, սովորել նոր կանոններ ու կատարել շատ մեծ աշխատանք: Թեմաները շատ դժվար էին, բայց ես հաղթահարեցի դրանք, և յուրացրեցի:

Читать далее «Սեպտեմբերից — դեկտեմբեր ընդհանուր հաշվետվություն:»