мои личные границы.

Задание 1. Дайте свое определение понятиям: свобода, личность, личное мнение, личное пространство, личная жизнь, личные границы.

Читать далее «мои личные границы.»

Փաստեր Հայաստանին հարևան երկրների մասին.

Ինչպես բոլորիս հայտնի է, Հայաստանի հանրապետությունը ունի 4 հարևան երկիր, որոնք են Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան: Այսօր կներկայացնեմ փաստեր մեր հարևան երկրների մասին:

Վրաստան.

Читать далее «Փաստեր Հայաստանին հարևան երկրների մասին.»

Փաստեր Վարդկես Պետրոսյանի մասին.

Վարդկես Պետրոսյանը հայտնի է բոլորիս, որպես հայ արձակագիր, սակայն բացի ստեղծագործելուց նա զբաղվել է քաղաքականությամբ, հրապարակախոսությամբ և դրամատուրգիայով:

Читать далее «Փաստեր Վարդկես Պետրոսյանի մասին.»

Կենսաբանություն. Սեպտեմբեր — մայիս ամիսների ամփոփում.

Ողջույն, Ես Եվա Պապյանն եմ, 7-6դ.

Այսօր կուզեի ամփոփել իմ աշխատանքները կենսաբանություն առարկայից ՝ սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում:

Այս տարի առաջին անգամ էինք ուսումնասիրում կենսաբանություն առարկան: Անսպասելի էր, բայց ես շատ հավանեցի այն և ամբողջ տարի ընկեր Հասմիկի և ընկերներիս օգնությամբ ու ջանասիրությամբ սովորեցի այս առարկան:

Տարվա ընթացքում հետազոտել ենք զանազան և հետաքրքիր թեմաներ, որոնք ինձ շատ են պետք եկել և գալիս են մինչ օրս:

Ուսումնասիրել ենք ջրային աշխարհը, ձկներին և ջրերի տարբեր բնակիչներին: Նաև սովորել ենք երկկենցաղների և կաթնասունների մասին: Ուսումնասիրել ենք քորդավոր կենդանիներին և աղեխորշավորներին:

Սովորել ենք «ծաղկավոր բույսերի բազմացում» թեման, ուսումնասիրել ենք ֆոտոսինթեզը: Հետազոտել ենք վիրուսները և սպորավոր բույսերը: Կատարել ենք փորձեր և ուսումնասիրել ենք բորբոսասնկեր թեման:

Դասարանում փորձել եմ ակտիվ լինել և հաճախ պատասխանել: Բլոգային աշխատանքս նույնպես բարելավել եմ: Բոլոր աշխատանքներս և փորձերս այս թեմաներին վերաբերյալ կարող եք գտնել իմ կենսաբանության բաժնում:

Հայոց լեզու. Տնային աշխատանք.

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

1. Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
2. Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
3. Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
4. Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
5. Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
6. Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3.Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

4.Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ: Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..: Թեպետ………………, սակայն………………….: Չնայած որ………….., բայց………………………: Թեև…………………., բայց և այնպես……………:

Թեկուզ նրա կյանքում ամեն ինչ հարթ չէր, այնուամենայնիվ նա ժպտում էր:
Թեպետ նա պատրաստվել էր քննությանը, սակայն նա վախենում էր ընթացքից:
Չնայած որ պարտություն էր կրել, բայց նա դիմադրում էր մինչև վերջ:
Թեև նա հիվանդ էր, բայց և այնպես նրանք հանդիպեցին

5.Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով: 

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան:

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց․

-Ի՞նչ երաշխավորագիր տամ քեզ։

Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա:

Վերջինս պատասխանեց․

-Ուզում եմ, որ դու իմ նվագախմբի անդամը դառնաս։

Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: 

Մարզիկը շատ զարմացավ և ասաց․

-Ես երաժշտական լսողություն չունեմ և ոչ մի գործիք չեմ նվագել երբևէ։

Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:

Տնօրենը պատասխանեց․

-Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունես։

6. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր: Արագիլին հարցրին. -Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում: Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց. -Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ: Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց. — Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում: Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

-Ես քեզնից չեմ վախենում, է˜, որովհետև դու ինձնից ուժեղ չես:

Արագիլին հարցրին, թե ինչո՞ւ է անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց բարեկամին, որ շնորհակալ է հյուրընկալության համար, և հայտնեց, որ նա գնում է։Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց, թե ով է մոծակը, նա նրան չի ճանաչում։Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց, որ նա նրանից չի վախենում, ոչովհետև առյուծը նրանից ուժեղ չէ։