Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ուղին ընդգրկում է ավելի քան 80 տարի: Վարպետի արվեստը բազմաժանր է և բազմաբնույթ: Նա աշխատել է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, ստեղծել է գրքային նկարազարդումներ, թատերական ձևավորումներ, մեծադիր պաննոներ: Մ.Սարյանի աշխատանքների ընդհանուր թիվն անցնում է 4000-ը:

05788909.jpg

Ձմեռ

Ձ- Ձյուն թափվեց Նոր տարվա աստղազարդ գիշերը:

Մ- Մարդիկ զարդարում էին տոնածառը:

Ե- Երեխաները իջան բակ ձնագնդիկ խաղալու:

Ռ- Ռոբերտը  Նոր տարվա խաղալիքներ էր պատրաստում:

Բարև, ձմեռ

Բարև, ձմեռ…

Ես շատ ուրախ եմ, որ դու եկար: Ես քեզ շատ եմ սպասել: Գիտե՞ս ինչու եմ այդքան քեզ սիրում ու սպասում, որովհետև ձմռանը՝ փետրվարի տասնչորսին, իմ ծնունունդն է: Հա, մի բան էլ կա, նաև նրա համար եմ քեզ սիրում, որ դու քեզ հետ բերում ես Նոր տարին, դե այսինքն, Նոր տարին էլ եմ շատ սիրում: Ընդհանրապես ձմեռը իմ ամենասիրած եղանակն է,հատկապես փետրվարը: Ես քեզ ճանաչում եմ նաև հեքիաթներում, մուլտֆիլմերում , բանաստեղծություններում: Դու ցանկացած հեքիաթում, մուլտֆիլմում , բանաստեղծություններում հետաքրքիր, իմ ամենասիրելի , զվարճալի կերպարն ես: Հա, ես նաև սիրում եմ ձմեռը, քանի որ ձմեռը իր հետ բերում է ձյուն: Ես շատ եմ սիրում ձմեռը, դրա համար էլ այսքան խոսեցի ձմռան մասին:

 

Հնարամիտ այծը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը հասկանում են, որ պառավը վտանգի մեջ է և որոշում են փնտրել նրան: Ճանապարհին հանդիպում են մի ցուցանակի: Այծերից մեկն ասում է.                                                                                                                                    –Ճիշտ է, ես խուլ եմ, բայց կարդալ գիտեմ ու ես ճանաչեցի մեր սիրելի պառավի ձեռագիրը: Ցուցանակի վրա նա գրել է, որ իրեն չար մարդիկ գողացել, տարել են սարը և պահանջում են այծերին: Դե ասեք, հիմա ի՞նչ անենք, այ այծեր:                                                                                                       

-Ես մի բան եմ մտածել,- ասում է այծերից մեկը, եկեք գնանք սարը, արագ-արագ գտնենք պառավին հետո կմտածենք ինչ անենք: Բարձրանում են սարը, գտնում են պառավին, բայց հենց ուզում են նրան փրկեն, չար գողը նկատում է այծերին և հարձակվում նրանց վրա: Այդ ժամանակ ամենաուժեղ և գրագետ այծը այնպես է պոզահարում գողին, որ նա գլորվում է սարից: Այսպես խուլ այծերը կարողանում են փրկել իրենց սիրելի պառավին:

Հեղինակ՝ Եվա Պապյան

A trip to the library

Mark needs a book. He does not have money. His mom takes him to the library. Mark can borrow books for free. Mark enters the library. There are so many books. There are books about animals. There are books about pirates. There are books about science. Mark borrows them all.

need- կարիք

money- փող

library- գրադարան

borrow- վերցնել

for free- անվճար

pirates- ծովահեն

science- գիտություն

trip-ուղևորություն

Մկստանի աշունը

Լինում է չի լինում Մկստան քաղաք է լինում: Մկստանում բոլոր մկները վախենում էին աշունից, որովհետև աշունը շատ տարօրինակ էր ու վախենալու իրադարձություններ էր անում և նրանք այդ երեք ամիսը շատ լարված ու վախեցած էին: Գիտե՞ք ինչու էին մկները վախենում աշնանից, որովհետև ամեն տարի աշնանը նոյեմբերի 4- ին մի մեծ փոթորիկ է լինում, կարելի է ասել երկրաշարժ:

Հա նաև ամեն տարի սեպտեբերի 24- ին աշունը մի քանի մկան հավաքում էր ու տանում: Այդպիսին էր Մկստանում աշունը: Դրա համար էին մկները վախենում աշնանից ու չէին սիրում, որովհետև աշունը Մկստանի հետ դաժան էր վարվում: Հա հա հիշեցի, գիտեք մեկ էլ աշնանը Մկստանում ինչ է լինում, հաճախ տեսեք ամեն տարի հոկտեմբերի և սեպտեմբերի 29- ին Մկստանում երկնքից ոչ թե անձրև էր թափվում այլ բիսկվիտներ, մկները ուրախ էին սկզբում, որ ուտելու բան ունեցան, բայց հետո մի մուկ բիսկվիտ կերավ ու թունավորվեց: Իրականում աշունը չէր սիրում մկներին և Մկստանը դրա համար էլ անընդհատ վատ բաներ էր պատրաստում Մկստանի համար:

Ես իմ կրթահամալիրին նվիրում եմ…………

Ինչպես գիտեք մի քանի օր է արդեն մենք սեբաստացիներս տոնում ենք կրթահամալիրի ծնունդը ես շնորհավորում եմ իհարկե կրթահամալիրին: Ես այսօր ուզում եմ մի փոքր Ձեզ ասել թե ես ինչ եմ ցանկանում նվիրել իմ կրթահամալիրին: Ես իմ կրթահամալիրին ուզում եմ նվիրել լիքը-լիքը երեխաներ դպրոցում սովորելու համար, ուզում եմ կրթահամալիրին նվիրել անչափ երջանկություն թող միշտ կրթահամալիրը լի լինի տարբեր չափերի և տարբեր դասարանների երեխաներով: Հա հիշեցի ես նաև ուզում եմ կրթահամալիրին նվիրել լիքը- լիքը առողջություն ու ուզում եմ, որ կրթահամալիրը անվերջ գործի:

Ընկույզ տեղեկություններ

Ընկույզ, որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ է, հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կեղևով։ Բույսերը՝ որոնց պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում։