Մայրենի. Տնային առաջադրանք. 03.12.2021

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը: Կարդացել եմ:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Անծանոթ բառ չկա:
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին: Տղան բարի էր ու համեստ: Նա որբ էր. չուներ հայր, մայր, ընտանիք: Ամբողջ օրը թափառում էր փողոցներում, բայց անգամ մեկը չէր գտնվում, որ օգնի նրան: Հովիվը բարի էր, հոգատար: Ուներ մեծ ընտանիք: Խելացի էր և աշխատում էր օգնել մարդկանց:
  • Բացատրի՛ր վերնագիրը: Ամենասկզբում, ես մտածեցի, որ նա պատմության ընթացքում պետք է գնա, գտնի իսկական արևին, որը շողում է երկնքում, բայց հետո, երբ հանդիպեց հովվին, մտավ իր ընտանիք, հասկացավ, որ իսկական արևը դա ընտանիքն է, մայրական սերը և ջերմությունը, ահա և վերնագրի իմաստը:

Հարթավայրեր և լեռներ.

1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը: Արտածին և ներծին: Ներծինը ստեղծում է հրաբուխներ, լեռներ, սարեր, իսկ արտածինը ոչնչացնում է դրանք: Արտածին ուժերին հարկավոր է բավական շատ ժամանակ ներածնի ստեղծածը ոչնչացնելու համար, իսկ ներածնին մի քանի վարկյան ստեղծելու համար:

2.

Բնագիտություն. Տնային առաջադրանք. 30.11.2021

Ի՞նչ են քարոլորտի  սալերը: Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են:

Читать далее «Բնագիտություն. Տնային առաջադրանք. 30.11.2021» →