
- Բնութագրե՛ք Շիրակի մարզի աշխարհագրական դիրքը: Շիրակը կազմավորվել է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների միավորումից։ Մարզկենտրոնը Գյումրին է: Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում։ Շիրակը գտնվում է բարձրադիր տարածքում՝ հիմնականում Շիրակի սարահարթում:
- Վերլուծե՛ք Շիրակի մարզի բնառեսուրսային ներուժը: Հողային և գյուղատնտեսական ռեսուրսներ: Շիրակը գտնվում է բերրի Շիրակի սարահարթում: Սա նպաստում է՝ հացահատիկի (ցորեն, գարի) լայն մշակմանը,կարտոֆիլի և բանջարեղենի արտադրությանը,անասնապահության զարգացմանը (խոտհարքներ, արոտավայրեր):Օգտակար հանածոներ:Մարզում առկա են շինարարական նյութեր՝տուֆ,բազալտ, կավ: Մարզը համարվում է Հայաստանի գյուղատնտեսական կարևոր կենտրոններից մեկը։
- Առանձնացրե՛ք Շիրակի մարզի քաղաքները և հայտնի գյուղերը: 3 խոշոր քաղաքներն են Գյումրին (մարզկենտրոն), Արթիկն ու Մարալիկը: Գյուղերն են ` Աշոցք, Փանիկ, Արպի, Հառիճ:
- Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։ Սննդի արդյունաբերություն: Կաթնամթերքի արտադրություն::Մսամթերք:Ալյուրի և հացամթերքի արտադրություն: Շինանյութերի արդյունաբերություն: Տուֆի, բազալտի արդյունահանում և մշակում: Շինարարական քարերի արտադրություն:
- Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։ Բուսաբուծություն, անասնապահություն:
- Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։ Սև բերդ, Հառիճավանք, Մարմաշենի վանք, Արփի լիճ: Նպաստում են մարզում զբոսաշրջության զարգացմանը:
- Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։ Շիրակի մարզը առանձնանում է իր ցուրտ կլիմայով, բարձրադիր դիրքով, յուրահատուկ մշակույթով և տուֆից կառուցված քաղաքներով։ Այն միաժամանակ և՛ մշակութային, և՛ գյուղատնտեսական կարևոր կենտրոն է Հայաստանում։
