«Ազատություն». Էսսե.

Հայ գրականության մեջ ազատության գաղափարը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել: Միքայել Նալբանդյանը իր «Ազատություն» ստեղծագործության մեջ կոչ է արել արթնանալու, պայքարելու և արժանապատիվ կյանք կառուցելու համար:

Բանաստեղծության մեջ ազատությունը նկարագրվում է շատ պարզ լեզվով: Խոսվում է երեխայի ազատության մասին, թե ինչպես են երեխային արձակում, վայելում երեխայի ձայնը, և այդ պահին նա հասկանում է ազատության գինը: Երեխան ոչ միայն երազում է ազատության մասին, այլև պատրաստակամություն է արտահայտում պայքարել, և ճակատագիրը նրան վերևից ասում է ` «Ազատություն սիրողին, այս աշխարհը խիստ նեղ է», այսինքն ազատություն ուզողի, դրան ձգտողի համար աշխարհը նեղ և դաժան է, քանզի գոյություն ունի հասարակական կարծիք, որին դիմանալը խիստ դժվար է: Այստեղ էլ գտնվում է բանաստեղծության իմաստը: Ազատության իրավունք ունեն բոլորը և դա առաջին հերթին բնական իրավունք է:

Ազատությունը իմ կարծիքով այն է, երբ կարողանում ես ազատ արտահայտվել, ապրել և ուշադրություն չդարձնել ուրիշների վրա: Այն մասամբ համապատասխանում է Նալբանդյանի գաղափարին: Ես կարծում եմ, որ եթե պայքարը անխուսափելի է, պետք է պայքարել` հանուն սեփական ազատության:

Այսպիսով, Նալբանդյանի «Ազատություն»-ը գեղարվեստական, արժեքավոր ստեղծագործություն է, և ցույց է տալիս, որ ազատությունը մարդու ամենաթանկ իրավունքներից է: Այն հնչում է արդիական հիշեցնելով, որ ազատությունը պետք է սիրել և գնահատել:

Оставить комментарий