
- Բնութագրե՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը: Արմավիրը ՀՀ–ում տարածքով ամենափոքրն է: Այն ընդգրկում է Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանները: Մարզկետրոնն Արմավիր քաղաքն է: Հարավից և արևմուտքից սահմանակցում է Թուրքիային:
- Վերլուծե՛ք Արմավիրի մարզի բնառեսուրսային ներուժը: Արմավիրի մարզը Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական ներուժ ունեցող շրջաններից մեկն է։ Մարզի հողերը, հիմնականում սևահողերն ու ալյուվիալ հողերը, բարձր բերքատվություն ունեն և նպաստում են ինտենսիվ գյուղատնտեսությանը։ Կլիման տաք, արևոտ և հարաբերականորեն չոր է, ինչը բարենպաստ է խաղողի, ծիրանի և բանջարեղենի աճեցման համար։ Ջրային ռեսուրսները, հատկապես Արաքս գետն ու ոռոգման համակարգերը, ապահովում են մշտական ջրամատակարարում գյուղատնտեսության համար։ Հանքային պաշարներն այնքան էլ զարգացած չեն, սակայն մշակող արդյունաբերությունը՝ գինեգործություն և պահածոների արտադրություն, ակտիվ է։
- Օգտվելով համացանցից նկարագրի՛ր Էջմիածին և Մեծամոր քաղաքների կարևորությունը։ Էջմիածինը կարևոր է կրոնական և մշակութային առումով։ Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Քաղաքը համարվում է աշխարհի առաջին քրիստոնեական պետության հոգևոր կենտրոնը: Այստեղ են հիմնվելառաջին հայկական դպրոցներից մեկը,առաջին մատենադարանը։ Մեծամորը համեմատաբար նոր քաղաք է, բայց ունի շատ կարևոր տնտեսական և էներգետիկ դեր: Քաղաքի մոտ գտնվում է Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանը։ Այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։ Ատոմակայանը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։
- Առանձնացրե՛ք Արմավիրի մարզի խոշոր, գերխոշոր և հայտնի գյուղերը: Խոշոր (քաղաքներ)
- Արմավիր
- Էջմիածին
- Մեծամոր
- Գերխոշոր (մեծ գյուղեր)
- Փարաքար
- Մրգաշատ
- Արևիկ
- Բաղրամյան
- Հայտնի (մշակութային/պատմական գյուղեր)
- Օշական
- Այգեշատ
- Ակնալիճ
- Նալբանդյան
- Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։ Արմավիրի արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգետիկայի, սննդի արդյունաբերության և շինանյութերի շահագործման ուղղություններով:
- Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։ Արմավիրը ՀՀ հիմնական խաղողագործական շրջանն է: Մարզին բաժին է ընկնում ՀՀ խաղողի այգիների ավելի քան 44%–ը, բերքի՝ 45–48 %–ը: Պակաս նշանակություն չունեն նաև հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը: Արմավիրը հայտնի է նաև վաղահաս կարտոֆիլի մշակությամբ: Մարզում գյուղատնտեսությունը զարգանում է նաև մերձքաղաքային մասնագիտացմամբ:
- Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։ Արմավիրի մարզում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Զվարթնոց» տաճարը, Սարդարապատի ազգագրական թանգարանը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները զբոսաշրջության զարգացման գրավականն են:
