Բայ. Հայոց լեզու.

Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ. ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք:

Ընդգծե՛ք 3 բայ. ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր:

  1. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
  2. ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
  3. բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
  4. գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ:

Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը: 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

Оставить комментарий