Կարդա՜ և պատասխանի՜ր հետևյալ հարցերին․
1.Կարդա՜ և պատմի՜ր։
2. Հատկապես ո՞ր հատվածում է զգացվում հեղինակի հայրենասիրությունը, որը նա ներկայացրել է գլխավոր կերպարի միջոցով։
Կարծում եմ, գլխավոր կերպարը նուռն էր: Ես կասեի պատմվածքի սիմվոլը: Տղայի հորեղբայրը բացարձակ չէր նեղվում այն փաստից, որ իր տնկածը պտուղ չէր տալիս: Նա սրտնեղում էր, որովհետև ուզում էր լավություն անել իր հողին, տնկել որևէ մի բան իր հայրենի հողի վրա, սակայն բոլոր փորձերը ձախողվում էին:
4.Բացատրիր <<օտար>> և <<մայր>> հող արտահայտությունները։
Մայր հողը, դա այն հողն է, որտեղ դու ծնվել ես, ապրել կյանքիդ երջանիկ և երկար տարիները, որտեղ մեծ պատմություն ունի քո ընտանիքը, որտեղ արյուն է թափվել ` քո խաղաղ երկնքի համար: Օտար հողը, դա անծանոթ հող է, որտեղ դու տեղափոխվում ես աշխատելու, ապագա ունենալու կամ միգուցե ընտանիք կազմելու համար: Ինչքան էլ օտար հողը գեղեցիկ և գայթակղիչ լինի, այն չի կարող ունենալ այն բերկրանքն ու հանգստությունը, որն ունի քո մայրենի հողը:
5.Ի՞նչ է հայրենիքը քեզ համար։
Հայրենիքը ինձ համար միայն տեղ կամ երկիր չէ, այն իմ արմատներն ու պատմության շարունակությունն է։
Այն իմ լեզուն է, մշակույթն ու ավանդույթները, որոնք ձևավորում են իմ անձը և հոգին։
Հայրենիքը ինձ համար սեր է և հպարտություն, քանզի ոչ բոլորին է բախտ վիճակվում ծնվել այն երկրում, որտեղ ես ապրում եմ:
6.Ինչպե՞ս է դրսևորվում քեզ մոտ հայրենիքի հանդեպ սերը, և ե՞րբ ես առավել ուժեղ զգում այն։
Հայրենիքի հանդեպ սերս ձևավորվել է հայրիկիս շնորհիվ: Ես հիանում եմ նրանով, թե ինչպես է նա խոսում իր հայրենիքի, արմատների և կրոնի մասին: Նրա շնորհիվ սովորել եմ անչափ կարևոր փաստեր իմ հայրենի հողի մասին: Սերս առավել ուժեղ զգում եմ, երբ տեսնում եմ ինչպես են մարդիկ տանջվում հայրենիքի կարոտից և ամեն անգամ, երբ իմ երկիրն որևէ բնագավառում հաջողության է հասնում, սիրտս ազնվորեն լցվում է հպարտությամբ և սիրով:
7.<<Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի>> նախադասությունը բացատրիր։
Կարծում եմ, նախադասությունը գերիշխող զգացմունքների մասին է, երբ կարծում ես, թե երբ մեկին տեսնես, սրտիդ ողջ ուզածը կասես նրան, սակայն այնքան բան ունես ասելու, որ ոչ մի լեզու չես գտնում` ճիշտ արտահայտվելու համար: Երբեմն ավելի լավ է լռել, քան բառեր չգտնել մտածածդ փոխանցելու համար: Պատմվածքում հերոսն այնքան բան ուներ ասելու, որ չգիտեր ինչպես ասոշեր, հետևաբար լռեց, քանզի ոչ մի լեզվով չէր բացատրի իր իսկ զգացմունքները: