Թեստեր. Հայոց լեզու.

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար —մեզ համար ,

իրեն հետ — իր հետ,

մեր պես — մեզ պես,

ձեր նման — ձեզ նման,

իրեն փոխարեն — իր փոխարեն,

քեզ մոտից — քո մոտից,

քո նման — քեզ նման,

իմ մոտ — ինձ մոտ,

իմ վրա — ինձ վրա,

իմ մոտով — ինձ մոտով,

ձեր մոտ — ձեզ մոտ,

իմ համար — ինձ համար:

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։


1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն:

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են խոսքի մասեր․
    ա. ածական, մակբայ, ենթակա, բայ
    բ. որոշիչ, դերանուն, գոյական, վերաբերական
    գ. մակդիր, ածանց, թվական, հոլովում
    դ. դերանուն, կապ, ձայնարկություն, շաղկապ

Ո՞ր շարքում չկա որևէ խոսքի մաս․
ա. բայ, կապ, վերաբերական
բ. խնդիր, ստորոգյալ, առում
գ. մակբայ, ձայնարկություն, շաղկապ
դ. գոյական, թվական, դերանուն

  1. Ո՞րն է խոսքի մաս․
    ա. հոլով
    բ. դերբայ
    գ. ածական
    դ. խոնարհում

Ո՞րը խոսքի մաս չէ․
ա. կոչական
բ. շաղկապ
գ. ձայնարկություն
դ. ածական

Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Ո՞ր շարքում են միայն գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․


կաշի, տոպրակ, վահան

կթղա, գուղձ, մարզպետ

ռազմիկ, աստղիկ, վրեժ

վարուժան, երեխա, մանուկ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

  1. Ո՞ր բառը գոյական չէ․

ա. մերսող
բ. գրող
գ. դող
դ. հոսող

  1. Ո՞ր բառը գոյական չէ․

ա. հուզիչ
բ. սուլիչ
գ. վարիչ
դ. գրիչ

  1. Ո՞ր բառը գոյական չէ․

ա․կոշկեղեն
բ․ հողեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն

  1. Ո՞ր բառը գոյական չէ․

ա․աստղ
բ․ավագ
գ․աղավնյակ
դ․պատվիրակ

ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերիհ ոգնակին է կազմվում —եր վերջավորությամբ․
  2. 1․հանքափոր, ուղեգիր, քարակույտ, պարերգ
    2հանքափոր, հեռագիր,նստացույց, ամպակույտ,
    3․աղբակույտ, մանկագիր, հեռուստացույց, լրահոս
    4․մեծատուն, ձեռագիր, դրոշմանիշ, խմբերգ

Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում -եր վերջավորությամբ․

1․հանածո, լրաբեր, ծառուղի, նորահարս
2․ծառատունկ, ափսե, գրիչ, արկղ
3․վագր, տերտեր, բարձունք, աղեցույց
4․գամփռ, գիրք, լրագիր, խմբերգ

Ո՞ր պնդումն է սխալ․

1․Գոյականն ունի եզակի և հոգնակի թիվ։
2․Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր, ներ վերջավորությամբ:
3․Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է միայն ներ-ով:
4․Գինի բառը սովորական իմաստով հոգնակի թիվ չունի:

Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում ներ—ով․

1․համաձուլվածք, սարահարթ, ազդ, ուղեցույց
2․վիպասք, հազարապետ, բարձունք, շուրջկալ
3․գործատու, վիպագիր, մեծատուն, վարձակալ
4․տերտեր, թթվություն, վագր, հարկատու

Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում ներ—ով․

1․ձեռագիր, հորեղբայր, մորաքույր, հացթուխ
2․կոշկակար, սպա, ծովեզր, զգեստ
3․սերունդ, ճամփա, հարս, նկար
4․նեգր, տնկի, ծունկ, եզ

  1. Ո՞ր բառի հոգնակին չիկազմվում —ներ—ով
  2. 1.սպի
    2. ազդր
    3. շտաբ
    4. ծրար
  1. Ո՞ր բառի հոգնակին չի կազմվում ներ—ով․
  2. 1.հոգս
    2. նկար
    3. վրան
    4. մեծատուն
  1. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը․

1․Դոնբասի ածխահանքի (հանքափորերը, հանքափորները) գործադուլ են անում:
2. Եղբայրս (ակնոցների, ակնոցի) ապակին խնամքով է սրբում:
3. Հայ ժողովրդի (դուստրերը, դուստրները) օժտված են աշխատասիրությամբ:
4. (Վիպագրերը, վիպագիրներ) մեզ են ներկայացնում մեր ժողովրդի անցյալը:

Նշվածներից ո՞րը հոլովի տեսակչէ․

  1. գործիական
    2. տրական
    3. ներգործական
    4. Նշվածներից ո՞րը հոլովի տեսակչէ․
  2. գործիական
  3. տրական
  4. ներգործական
  5. սեռական
  1. Ո՞ր նախադասության մեջ ուղղական հոլովով դրված անդամ կա․
  2. Արևածագը դիմավորեցինք քաղաքից դուրս:
    2. Արևածագ բառը գրվում է և-Ո՞ր նախադասության մեջուղղական հոլովով դրվածանդամ կա․Արևածագը դիմավորեցինք քաղաքից դուրս:2. Արևածագ բառը գրվում է և-ով:3. Արևածագը փրկության հույս բերեց նավաբեկյալներին:4. Մենք սպասում էինք քեզ, արևածագ:
    ով:
    3. Արևածագը փրկության հույս բերեց նավաբեկյալներին:
    4. Մենք սպասում էինք քեզ, արևածագ:
  1. Ո՞ր շարքում արտաքին հոլովման բառ չկա․

ա. օր, ձուկ, հայր, սյուն
բ․ձուկ, մուկ, եզ, առու
գ․երեխա, հարսնաքույր, ձմեռ, գարի
դ․տուն, եղբայր, ձյուն, նախահայր

Հոլովման ո՞ր ձևն է սխալ

1.ձիու
2. արյամբ
3. տատու
4. շարժման

Оставить комментарий