Պատրաստվե՛ք ներկայացնել։
Թեմա․ա/ Շուկայական տնտեսություն, բ/ Պետության միջամտությունը տնտեսությանը, Հասարակագիտություն, դասագիրք, էջ 93-105
/Բլոգային աշխատանք/. Առաջադրանքներ՝
1․ Որո՞նք են շուկայական տնտեսության դրական ու բացասական կողմերը։
Դրական կողմ է այն, որ շուկան վայր է, որտեղ գնորդները և վաճառողները հանդիպում են ապրանքներ և ծառայություններ գնելու ու վաճառելու համար, ինչը կարող է լինել մատչելի մեծամասնության համար, սակայն շուկայական տնտեսությունն ունի իր բացասական կողմը: Գոյություն ունի շուկայի անկատարություն: Դա այն է, երբ շուկան չի կարողանում արդյունավետ գործել, և պահանջվում է պետության միջամտությունը: Սա իրավիճակ է, երբ շուկան չի կարողանում ճիշտ քանակով և գնով արտադրել ապրանքներ և ծառայություններ, ինչի պատճառով արդյունքը ոչ բոլորին է օգտակար լինում:
2․ Պետության մասնակցությունը տնտեսությանը ըստ Ձեզ ո՞ր դեպքերում է արդարացված։
Կարծում եմ շուկայի անկատարության դեպքում, «անտեսանելի ձեռք» գաղափարի ժամանակ, որովհետև թեև շուկայական տնտեսությունն ամենատարածվածներից է աշխարհում, չկա որևէ երկիր, որտեղ պետությունը բացարձակապես չի մասնակցում տնտեսական որոշումների կայացմանը: