Կարևոր կետեր`
1. Պլատոնի զարմանալի մեխանիզմը.
2.«Ժամանակը հոսում է» արտահայտության իմաստը.
3.Ժամանակի գաղափարը ` հայ գրողների ստեղծագործություններում.
«Ժամանակը հոսում է» ` բնական փոխաբերություն է, սակայն նրա հիմքում ընկած է մի հետաքրքիր պատմություն:
Բանն այն է, որ հույները և չինացիները ժամանակը չափում էին ջրային ժամացույցներով: Փիլիսոփա Պլատոնի ստեղծած մեխանիզմի շնորհիվ այն դառնում էր զարթուցիչ, որը արթնացնում էր երեխաներին` ակադեմիա գնալու համար:
Ջրային ժամացույցները հին հույները կոչում էին կլեպսիդրա, իսկ անգլիացիները clepsydrae կամ water clock: Ջրային ժամացույցներն աշխատում էին հետևյալ կերպ. Օդի շերտը ջրի ճնշման տակ սվոցով դուրս էր գալիս որոշակի ժամի և դրանով դառնում էր զարթուցիչ: Այսպիսով, ջրային ժամացույցի միջով ինչքան որ ջուր էր ամբարից հոսում, հետևաբար այդքան էլ ժամանակ էր անցած լինում:
Ինչպես գիտենք, ժամանակը ներկայանում էր նաև հոսող ջրի կերպարանքով և հենց դա է ծնունդ տվել տվյալ արտահայտությանը:
Շատ գրողներ, ինչպիսիք են Պարույր Սևակը, Գևորգ Էմինը, Վահրամ Մավյանը օգտագործել են ջուրը ` ժամանակի անցնելը նկարագրելու համար:
Օրինակ ` «Շատ ջուրեր անցած էին օրերուն վրայեն» — Վահրամ Մավյան:
Գալով եզրակացություն հասկանում ենք, որ «շատ ջրեր են հոսել, անցել» արտահայտությունները պարզապես նշանակում են, որ շատ ժամանակ է անցել: