Դաս.15. (26.01 — 30.01).

Ի՞նչ է հոսանքի աշխատանքը։ Ինչ բանաձևով են այն հաշվում։
Էլեկտրական հոսանքի աշխատանքը այն աշխատանքն է, որը կատարում է հոսանքը հաղորդչում լիցքերը տեղափոխելիս։
Բանաձևը՝ A=U⋅I⋅t 

Հոսանքի աշխատանքը հավասար է լարման, հոսանքի ուժի և ժամանակի արտադրյալին։

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում։
Աշխատանքի ՄՀ միավորը ջոուլն (Ջ) է։

3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն։ Ինչ բանաձևով են հաշվում։
Էլեկտրական հոսանքի հզորությունը հոսանքի կատարած աշխատանքն է ժամանակի միավորում։
Բանաձևը՝P=At=UI

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք։ Ինչպես են առնչվում վատտին։
Հզորության միավորներն են՝ վատտ (Վտ), կիլովատ (կՎտ), մեգավատ (ՄՎտ)։1 կՎտ =1000 Վտ,1 ՄՎտ =106 Վտ

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը։
Հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը կիլովատ-ժամն (կՎտ·ժ) է։

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ նույն հոսանքի ուժի դեպքում ջերմաքանակը համեմատական է դիմադրությանը։
Փորձում նույն հոսանքի ուժն անցկացնում են տարբեր դիմադրություն ունեցող հաղորդիչներով և դիտում, որ մեծ դիմադրություն ունեցող հաղորդիչն ավելի շատ է տաքանում։

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հաղորդչում անջատվող ջերմաքանակը։Q=I2Rt

8. Ձևակերպել Ջոուլ–Լենցի օրենքը։
Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդչի դիմադրությանը և հոսանքի անցման ժամանակին։

9. Ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում։
Քանի որ էլեկտրոնները բախվում են հաղորդչի ատոմներին և իրենց էներգիայի մի մասը փոխանցում են դրանց՝ առաջացնելով ջերմացում։

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը։
Շիկացման լամպը բաղկացած է բարակ մետաղական թելից, որը տեղադրված է վակուում կամ իներտ գազով լցված ապակե սրվակում։

Оставить комментарий