«Ժամանակը հոսում է» ` բնական փոխաբերություն է, սակայն նրա հիմքում ընկած է մի հետաքրքիր պատմություն:
Բանը նրանում է, որ հույները և նաև չինացիները ժամանակը չափում էին ջրային ժամացույցներով: Փիլիսոփա Պլատոնի ստեղծած մեխանիզմի շնորհիվ այն դառնում էր զարթուցիչ, որը արթնացնում էր առավոտյան երեխաներին` ակադեմիա գնալու համար: Ջրային ժամացույցները հին հույները կոչում էին կլեպսիդրա, անգլիացիները clepsydrae կամ water clock.
Ջրային ժամացույցները աշխատում էին հետևյալ կերպ. Օդի շերտը ջրի ճնշման տակ սվոցով դուրս էր գալիս որոշակի ժամի և դրանով դառնում էր զարթուցիչ:
Այսպես ուրեմն ջրային ժամացույցի միջով ինչքան որ ջուր էր ամբարից հոսում, հետևաբար այդքան էլ ժամանակ էր անցած լինում: Այսպիսով ժամանակը ներկայանում էր հոսող ջրի կերպարանքով, և հենց դա է ծնունդ տվել տվյալ արտահայտությանը: Նաև շատ գրողներ ինչպիսիք են Պարույր Սևակը, Գևորգ Էմինը, Վահրամ Մավյանը օգտագործել են ջուրը ` ժամանակի անցնելը նկարագրելու համար:
«Շատ ջուրեր անցած էին օրերուն վրայեն» — Վահրամ Մավյան:
Մի բանից հետո շատ ջրեր են հոսել, անցել, պարզապես նշանակում է ,որ շատ ժամանակ է անցել: