Արմեն Տիգրանյանը կոմպոզիտոր, խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ և հայկական ազգային օպերայի հիմնադիրն է: Արմեն Տիգրանյանը ծնվել Է 1879թ. դեկտեմբերի 26-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ ժամագործի ընտանիքում:
Ինչպես նշեցի, կոմպոզիտորը ծնվել է Ալեքսանդրապոլում, 1879թ.: Այդ ժամանակ Հայաստանը բաժանված էր Ռուսական և Օսմանյան կայսրության միջև: Արմեն Տիգրանյանի մանկության տարիներին, հայերը հիմնականում գյուղական կյանք էին վարում, իսկ քաղաքներում զարգանում էր մշակույթը: Նաև, 1880-ականներին ակտիվանում էին ազգային շարժումները՝ կրթության, մշակույթի և ազատագրության հարցերով:
1894-ին, Տիգրանյանի ընտանիքը տեղափոխվեց Թիֆլիս, որը դարձավ Կովկասի մշակութային կենտրոն: Հայերի համար Թիֆլիսը նաև քաղաքական պայքարի կենտրոն էր: Գործում էին հայ ազգային կուսակցությունները, տարբեր կազմակերպություններ՝ կրթության, ազգային ինքնության պահպանման համար: Կարևոր դրվագ Տիգրանյանի կյանքից. 1912 թ-ին Արմենը ներկայացրեց իր առաջին հայտնի ստեղծագործությունը՝ «Անուշ» օպերան, որը համընկավ Հայաստանի ազգային մշակութային ակտիվացման հետ։
1914-1920թ. իր ապրած տարիների ընթացքում, Տիգրանյանը տեսել է նաև Առաջին Համաշխարհային պատերազմը և Հայոց Ցեղասպանությունը: Արմեն Տիգրանյանը ֆիզիկապես չի դարձել Ցեղասպանության զոհ, քանի որ ապրել է Թիֆլիսում ` Օսմանյան կայսրությունից հեռու, սակայն նա, որպես հայ համայնքի ակտիվ գործիչ և մշակույթի ներկայացուցիչ, կողմնակից է եղել հայկական փախստականներին աջակցելու հարցերում:
1918թ., երբ Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, Տիգրանյանը արդեն հասուն երաժիշտ էր:
1920-1930թ., Տիգրանյանը հասցրել է տեսնել Սովետական Հայաստանը: 1920թ. դեկտեմբերին Կարմիր բանակը ներխուժեց Հայաստան, և ավարտվեց Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանը, սակայն Տիգրանյանը շարունակում էր աշխատել խորհրդային պայմաններում, որտեղ մշակույթը պետք էր համապատասխանեցնել նոր իշխանության պահանջներին։ Ստալինի շրջանում արվեստագետները հաճախ պարտավոր էին ստեղծագործել սոցիալիստական թեմաներով, սակայն Արմեն Տիգրանյանը կարողացավ շարունակել ժողովրդական երաժշտության հիմքով ստեղծագործելը:
1941-1945թ. ` Երկրորդ Համաշխարհային պատերազմ, որին Արմեն Տիգրանյանը կրկին ականատես է եղել:
Տիգրանյանը կյանքի վերջին տարիները անցկացրել է Վրաստանում Թիֆլիսում, և մահացել 1950թ. փետրվարի 10-ին ` տեսնելով հայկական մշակույթի վերածնունդը խորհրդային Հայաստանում: