Նոյեմբեր ամսվա կենսաբանություն առարկայի ամփոփում.

Ի՞նչ է իրենից ներկայացնում գլիկոլիզը: Գլիկոլիզը գործընթաց է, որի ընթացքում գլյուկոզայից` շաքարից, արտադրվում է որոշակի էներգիա, որը կարող է մեզ համար որոշ ժամանակ էներգիայի աղբյուր հանդիսանալ:

Ներկայացնել աերոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմներ: Աերոտրոֆ օրգանիզմները կարողանում են ինքնուրույն արտադրել օրգանական սնունդ` օգտվելով անօրգանական նյութերից: Իսկ հետերոտրոֆ օրգանիզմերն` օրինակ մարդիկ, կենդանիները, սնկերը ինքնուրույն չեն ստանում սնունդ, նրանք օգտվում են այլ մարմիններից ` էներգիա ստանալու համար:

Ֆոտոսինթեզ և քեմոսինդես: Ֆոտոսինթեզը գործընթաց է, որի ընթացքում բույսերը օգտվելով արևի լույսից, ջրից, ածխաթթու գազերից պատրաստում են օրգանական նյութեր ` արտազատելով թթվածին: Դա կատարվում է տերևների քլորոպլաստներում:Քեմոսինդեսը գործընթաց է, որի ընթացքում որոշ բակտերիաներ առանց լույսի ` անօրգանական նյութերի օքսիդացումից ստացած էներգիայի շնորհիվ սինթեզում են օրգանական նյութեր:

Ներկայացնել խռոմոսոմի կառուցվածքը: Խռոմոսոմը կազմված է ԴՆԹ-ից և սպիտակուցներից։ Այն ունի երկու քրոմատիդ, որոնք միացված են ցենտրոմերով։ Խռոմոսոմի ծայրերում գտնվում են տելոմերները, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն:

Ինչ է գենը և կայրոտիպը: Գենը ԴՆԹ–ի հատված է, որը կրում է տեղեկություն որևէ հատկության կամ սպիտակուցի ձևավորման համար։Կայրոտիպը օրգանիզմի բոլոր խրոմոսոմների նկարագրությունն է՝ դրանց քանակը, չափը և ձևը։

Կյանքի ոչ բջջային ձևեր`վիրուսներ: Բնության մեջ գոյություն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ օրգանական նյութերից կազմված կառույցներ: Դրանք չունեն բջջային կառուցվածք: Այս էակները կոչվում են վիրուսներ և իրենցից ներկայացնում են կյանքի ոչ բջջային ձևեր:

Նախակորիզավորների կառուցվածք: Նախակորիզավորները բջիջներ են առանց կորիզի: Ունեն բջջապատ, բջջաթաղանթ, ցիտոպլազմա, նուկլեոդիդ, ռիբոսոմներ:

Ներկայացնել բջջի բաժանումը`միտոզ: Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից, որի ընթացքում կորիզը մեծանում է, կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, նեղանում և լայնանում: Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը:

Նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքներ:

Оставьте комментарий