Դաս 8 §10. Հոսանքի ուժ։ Ամպերաչափ։

Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

Հոսանքի քանակական բնութագիրը՝ հոսանքի ուժը, անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի պարզեցնել ու համեմատել էլեկտրական հոսանքի ազդեցությունը շղթայում: Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե որքան լիցք է անցնում հաղորդիչի միջոցով միավոր ժամանակում:

2. Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:

Ազատ լիցքակիրները քաոսային շարժման ժամանակ շարժվում են անկանոն, առանց ուղղության, իսկ ուղղորդված շարժման ժամանակ ունեն միջին ուղղություն՝ դաշտի ազդեցությամբ:

3. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՜նչ մասնային միավորներ գիտեք:

Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի։

5. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

q=I⋅t

Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` կուլոնը:

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 7. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի կամ միլիամպերաչափի միջոցով: 
Ամպերաչափը մի սարք է, որը չափում է շղթայով հոսող էլեկտրական հոսանքի ուժը:

8. Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:

Սլաքի անկյունը կախված է հոսանքի ուժի չափից. ավելի մեծ հոսանք → ավելի մեծ մագնիսական ազդեցություն → սլաքը ավելի շատ պտտվում է:

9. Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:
Ամպերաչափի «
+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

10. Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:

11. Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

Հոսանքի աղբյուրը և հոսանքի սպառիչը միացված հաղորդալարերով կազմում են էլեկտրական շղթա:
Էլեկտրական շղթաները ներկայացնող գծագրերը կոչվում են էլեկտրական սխեմաներ:

Էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր սխեմայում պատկերվում է հատուկ պայմանական նշանով:

12. Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին՝ կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասա րաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են:

Ինչու՞:

Оставить комментарий