Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:
Ատոմը ունի փոքր, դրական լիցքավորված միջուկ, որի շուրջը պտտվում են էլեկտրոնները։
2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Տարբեր քիմիական տարրերի ատոմները տարբերվում են միջուկի պրոտոնների թվով։
3. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։
Տարրի գլխավոր բնութագիրն է միջուկի պրոտոնների (կամ միջուկային լիցքի) թիվը։
4. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:
Միջուկում կան պրոտոններ և նեյտրոններ։
5. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:
Ջրածին՝ 1 պրոտոն, 0 նեյտրոն, 1 էլեկտրոն
Հելիում՝ 2 պրոտոն, 2 նեյտրոն, 2 էլեկտրոն
Բերիլիում՝ 4 պրոտոն, 5 նեյտրոն, 4 էլեկտրոն
6. Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:
Դրական իոններ (կատիոններ)՝ երբ ատոմը կորցնում է էլեկտրոններ։
Բացասական իոններ (անիոններ)՝ երբ ատոմը ձեռք է բերում էլեկտրոններ։
7. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտրոնը հայտնագործել է Ջոզեֆ Թոմսոնը՝ 1897 թ.
8. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Էլեկտրոնը ունի բացասական լիցք։
9. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը։
10. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Ատոմի միջուկը ունի դրական լիցք, որը հավասար է պրոտոնների թվին։
11. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Տարբերվում են պրոտոնների թվով, այսինքն՝ միջուկային լիցքով։
12. Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:
Քանի որ դրական և բացասական լիցքերը հավասարակշռված են, և ընդհանուր լիցքը զրո է։
13. Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Երբ երկու մարմին շփվում են, էլեկտրոնները անցնում են մեկ մարմնից մյուսը, և մարմինները ստանում են հակառակ լիցքեր։
14. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Վերևի հարցում արդեն պատասպանել եմ։
15. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
Քանի որ էլեկտրոնները պարզապես տեղափոխվում են մեկ մարմնից մյուսը, ընդհանուր լիցքը պահպանվում է, և առաջանում են հավասար մեծությամբ, բայց հակառակ նշանով լիցքեր։
14. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենք
Եթե մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ: