Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է նույնանուն լիցքերի փոխադարձ վանման երևույթի վրա։
2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:
Դպրոցական էլեկտրացույցը բաղկացած է մետաղյա գնդակից, ձողից և շշի ներսում կախված երկու բարակ մետաղյա թերթիկներից։
3. Ի՞նչ է էլեկտրաչափը:
Էլեկտրաչափը էլեկտրացույցի նման սարք է, որը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել լիցքի առկայությունը, այլ նաև որոշ չափով գնահատել նրա մեծությունը (լիցքի չափը) թերթիկների բացման կամ սլաքի շեղման միջոցով։
4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս ՞ս են դատում նրանց լիցքի մասին:
Ավելի մեծ բացման անկյունը կամ շեղումը ցույց է տալիս, որ լիցքը մեծ է,փոքր անկյունը կամ շեղումը՝ որ լիցքը փոքր է,եթե թերթիկները չեն բացվում՝ լիցք չկա։
5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
Եթե լիցքավորված մարմինը դիպչեցվի չլիցքավորված էլեկտրացույցին, ապա էլեկտրացույցն էլ լիցքավորվում է։
Այսինքն՝ լիցքը բաժանվում է երկու մասի՝ մի մասը մնում է սկզբնական մարմնի վրա, մյուսը՝ անցնում էլեկտրացույցին։
6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:
Ոչ չի կարելի․քանի որ այն կազմված է տարրական մասնիկներից՝ էլեկտրոններից և պրոտոններից, որոնք ունեն տարրական լիցք։ Լիցքը միշտ բաժանվում է ամբողջ թվով տարրական լիցքերի։
7. Որքա՞ն է տարրական լիցքը:
e = 1.6 x 10-19 Կուլոն
Էլեկտրոնն ունի բացասական լիցք −e։
պրոտոնը՝ դրական լիցք +e։