Մարդկության պատմությունը միայն տարեթվերի և իրադարձությունների շղթա չէ: Այն մարդկանց ճակատագրերի մեծ պատմություն է, որոնց արարքները փոխել են ժամանակի ընթացքը: Նրանցից շատերը մինչ այժմ ոգեշնչում են իրենց օրինակով: Երբ մտածում եմ այն հերոսի մասին, ում կուզեի հանդիպել, առաջինը մտքիս գալիս է Ժաննա դ’Արկը ` որն իր հավատքի, պատրաստակամության և քաջության շնորհիվ դարձել է դարաշրջանի խորհրդանիշ: Որպեսզի հասկանանք, թե ինչու կուզեի նրան հանդիպել, հարկավոր է հիշել նրա զարմանալի ուղին:
Ժաննա դ’Արկը ծնվել է 1412թ. Ֆրանսիայի Դոմրեմի գյուղում: Եղել է սովորական, անկիրթ գյուղացի աղջիկ, սակայն վստահ է եղել, որ Աստված իրեն հատուկ առաքելություն էր տվել `փրկել Ֆրանսիան: 16-17 տարեկանում նա ասում էր, որ լսում է սրբերի ձայները, որոնք հրահանգում էին օգնել Ֆրանսիային: Ժաննան որոշում է գնալ (այդ ժամանակ դեռ չդագավորված) Կառլ VII-ի մոտ, և համոզում է նրան վստահել բանակն իրեն: Նրա շնորհիվ բացվում է ճանապարհը դեպի Ռեյմս և 1429թ. հուլիսին Օռլեանի պաշարումից հաղթանակը դառնում է շրջադարձային պահ:
1430թ. Ժաննան գերեվարվեց և հանձնվեց անգլիացիներին: Նրան մեղադրեցին կախարդության և Եկեղեցուն չհնազանդվելու մեջ: Դատավարությունը անարդար էր և քաղաքական: 1431թ. մայիսի 30-ին, լինելով ընդամենը 19 տարեկան, Ժաննան այրվեց խարույկի վրա: Սակայն, 1920թ. Ժաննա դ’Արկը այնուամենայնիվ սրբացվեց և դարձավ Կաթոլիկ եկեղեցու սուրբ:
Այսպիսով եզրակացնում եմ, որ Ժաննա դ’Արկը խիզախության և նվիրվածության հավերժական սիմվոլ է, և ն նրա օրինակը ապացուցում է, որ տարիքային հանգամանքները, դժվարությունները չեն կարող խանգարել, երբ մարդն իրոք հավատում է իր սկզբունքներին: Նա ինձ համար կնոջ օրինակ է, և նա այն պատմական հերոսն է, ում ես կուզեի հանդիպել: