Հարցեր.
ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Որո՞նք են բնական գիտությունները: Թվարկե՛ք դրանք: Կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, էկոլոգիա, երկրաբանություն, աստղագիտություն:
- Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:
Քիմիան բնական գիտություն է, որը ուսումնասիրում է նյութերի կազմը, կառուցվածքը, հատկությունները և դրանցում տեղի ունեցող փոփոխությունները։
- Ի՞նչ են ուսումնասիրում կենսաբանություն և ֆիզիկա գիտությունները։
Կենսաբանություն — ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլյուցիան։
Ֆիզիկա — ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։
- Թվարկե՛ք ձեզ ծանոթ մի քանի նյութեր, որոնք նավթից են անջատվում:
Բենզին, կերոսին, դիզելային վառելիք, մազութ, գազեր: