Հայոց լեզու, 9րդ. դասարան

Ինչ առանձնահատկություններ ունի սեպտեմբերյան եղանակը Հայաստանում։

2. Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում բնության մեջ սեպտեմբերին։

Սեպտեմբերին սկսվում է փոփոխական եղանակ: Ամենուրեք տոթ ամառվա և սառն աշնան խառնուրդներ են: Տերևները փոխում են իրենց գույները դառնալով կարմիր և դեղնավուն, ամառը ծաղկած ծաղիկները աստիճանաբար թառամում են` հերթը տալով աշնանային բույսերին: Որոշ թռչուններ պատրաստվում են չվել տաք երկրներ, իսկ բնությունն արթնանում ու թարմանում է սեպտեմբերյան անձրևների շնորհիվ:

3. Ի՞նչ զգացողություններ են քեզ մոտ առաջացնում սեպտեմբերը։ Սեպտեմբերն ինձ համար նոր սկիզբ է, նոր փորձ և անհամար հիշողությունների մեկնարկ: Այն ինձ մոտ առաջացնում է սովորելու ցանկություն և կյանքս նոր էջից սկսելու հնարավորություն:

4. Ինչպե՞ս ես պատրաստվում սեպտեմբերին՝ արձակուրդից հետո։ Գնում եմ անհրաժեշտ իրեր` տարին հարմարավետ և գեղեցիկ դարձնելու համար, դժվարությամբ սկսում եմ արթնանալ շատ ավելի շուտ, քան ամռանը և անհամբեր սպասում եմ դպրոցական ընկերներիս և ծանոթներիս հետ երկար սպասված հանդիպմանը:

4. Ինչո՞ւ են աշակերտներն ու ուսուցիչները սեպտեմբերը համեմատում նոր սկիզբի հետ։

Այն հնարավորություն է տալիս փոխվելու, խելք հավաքելու և ավելի լուրջ վերաբերվելու դպրոցական կյանքին: Կարծում եմ, դա ուսումնական տարվա սկիզբն է և ամեն ինչ դեռ հնարավոր է լինում կարգավորել:

5. Ի՞նչ պլաններ ունես այս սեպտեմբերին։

Պատրաստվում եմ չկրկնել հին սխալներս, մատների արանքով չվերաբերվել դասերին և լավ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ:

6. Ինչպիսի՞ն է քո դպրոցը սեպտեմբերի 1-ին։

Աշխույժ և ուրախ, քանզի բոլորը վերջապես հանդիպում են իրենց մոտիկ մարդկանց, դպրոցում իրականացվում են հետաքրքիր պարեր և երգեր նվիրված սեպտեմբերի մեկին և բոլորը պատրաստվում են գալիք ուսումնական տարվան:

7. Ի՞նչ ես ակնկալում նոր ուսումնական տարվանից։ ⸻

Կարծում եմ, որ կստանամ նոր զգացողություններ, որովհետև անցնում եմ քննական տարվա միջով: Թող օրը գա, բարին էլ նրա հետ:

🟦

Ընտրի՜ր թեմաներից մեկը և շարադրի՜ր մտքերդ։

1. Իմ ամենահիշվող սեպտեմբերը

2. Սեպտեմբերյան առավոտը մեր քաղաքում

3. Ինչու եմ սիրում/չեմ սիրում սեպտեմբերը

4. Ուսումնական տարվա իմ նպատակները

Оставьте комментарий