Ինչու եմ սիրում/չեմ սիրում սեպտեմբերը

Սիրում եմ սեպտեմբերի մեկը, քանի որ երկար դադարից հետո վերջապես հանդիպում եմ դպրոցական ընկերներիս, պատմում եմ անցկացրածս ամառվա մասին` անհամբեր սպասելով տարվա գալիք իրադարձություններին:

Սեպտեմբերը նոր սկիզբ է, մեկ այլ տարվա պատմության մեկնարկ, փոխվելու և հավաքվելու հնարավորություն, չկատարած խոստումները իրականություն դարձնելու ժամանակ, դասերին լրջանալու առիթ։ Սիրում եմ սեպտեմբերը, քանզի անչափ կարոտում եմ բոլորին, հետաքրքրվում եմ թե ով ինչ տեսք ունի ամառային արձակուրդներից հետո և հաճույքով եմ հաճախում դպրոց:

Չսիրելու պատճառներ նույնպես կան: Դժվար եմ ընտելանում և հետ մտնում հին հունի մեջ, տխրում եմ որ ամառն ավարտվեց, որ փոքր քույրիկս արդեն գնաց և ընկճվում եմ` ինձ սպասվող ցուրտ ամիսների և քննությունների պատճառով, բայց ընկերներիս ներկայությամբ այդ ամենը հաղթահարվում է, և շաբաթների ընթացքում ես կրկին վերադառնում եմ իմ սովորական ռիթմին:

Երևի այսքանը:

Оставьте комментарий