Խմբերից յուրաքանչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:
Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:
Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր: — սահմանական եղանակ
Բ. Գնաս, գնայիր — ըղձական եղանակ
Գ. Կգնաս, կգնայիր: — ենթադրական եղապակ
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր: — հարկադրական եղանակ
Ե. Գնա՛, մի՛ գնա: — հրամայական եղանակ
… Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:
Գոնե մի օր կարգին եղանակ լիներ որ կարողանայինք մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ վարեինք:
Գոնե մինչև ծովափ հասնեիք, դրանից հետո ինքներս կգնանք:Երանի թե մի քիչ երկար լիներ ուղևորությունը:Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնես, մի քանի օր էլ ընկերություն անես հետը:Եթե քամին փչեր ու փորձառու նվագները հասնեին ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:
224. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն: (վերածել, կանգնեցնել)
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարձեուփորձ կանեն ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա:(թունավորվել, հիվանդանալ)
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը: (լինել)
… Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման պիտի փոխես թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պիտի շատացնեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պիտի հասկանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պիտի անի, այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պիտի դադարեցվի:
… Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
Համարձակ եղիր, անցիր նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ միացրու:
Ուշադիր նայիր քարտեզը, տես, թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսիր բոլոր խորհուրդները, հետո արա, ինչպես կամենում ես:
Ոչ մեկի գաղտնիքը մի բարձրաձայնիր, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-Թույլ տուր ինձ, թող թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին: